ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Սա կոչվում է ԽԱՉԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ
19:57, 01.07.2018
1926 | 0

Անընդունելի է և դատապարտելի:

Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ զավակներ, այս հակաեկեղեցական շարժման ղեկավարները և մասնակիցները անարգում են Քրիստոսի Խաչը և կատարում սրբապղծություն:
Յուրաքանչյուր անձ, ով ծանոթ է Սուրբ Գրքին, ծիսագիտությանը, եկեղեցական կյանքին, անմիջապես կհասկանա, որ չի կարելի մեր Տիրոջ Խաչը և խաչվառները օգտագործել նման նպատակներով, դա անթույլատրելի է և դատապարտելի: Որևէ անձ իրավունք չունի Սուրբ Խաչն օգտագործել և Խաչերթ կազմակերպել ցույցերի և շահադիտական նպատակներով:
Շարժման ղեկավարների գլխավոր նպատակն էլ հենց այն է, որ անտեղյակ ժողովրդին հենց Խաչի և խաչվառների միջոցով կամ շարականների երգեցողությամբ համոզել, որ այս շարժումը եկեղեցական է և ուղղափառ, մինչդեռ իրենց այդ խորամանկ և շահադիտական նպատակով պարզապես անարգում են և պղծում մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Այս ամենն այլ կերպ կոչվում է ԽԱՉԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ:
Հետայսու լինենք ավելի ուշադիր, մտածենք ավելի սթափ և թույլ չտանք, որ տեղի ունենա որևէ ոտնձգություն Սուրբ Խաչի հանդեպ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր