ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ինչ անել նեղության ու դժվարության Մեջ
00:46, 02.07.2018
2863 | 0
Աստված մեր կյանքի համար հնարավորության մեծ դուռ է բացել, բայց չար թշնամին (սատանան) ամեն կերպ փորձում է խանգարել: Երբեմն մենք նեղության մեջ ենք ընկնում, որովհետև սխալ բաներ ենք անում: Երբեմն էլ դժվարությունների ենք հանդիպում, որովհետև ճիշտ բաներ ենք անում իսկ չարը ուզում է խանգարել: «¹Ուստի առէ՛ք Աստծու սպառազինությունը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին» (Եփ 6: 13): Եթե դուք Աստուծո կամքով էք ապրում, ու Տերը ձեր թիկունքին է, դուք կանգուն կմնաք ամեն չարության դեմ: Որովհետև «Հոգին, որ ձեր մեջ է, ավելի մեծ է, քան այն, որ կա աշխարհի մեջ» (1 Հովհ. 4: 4): Ուրեմեն նեղության մեջ, շարունակեք համբերել, շարունակեք դիմանալ, շարունակեք հավատալ, շարունակեք հույսը պահել, շարունակեք կանգուն մնալ: Շարունակեք հավատքի բարի պատերազմը մղել (1 Տմ. 6: 12), շարունակեք հավատքով աղոթել, մինչև որ տեսնեք այն հաղթանակը, որ Տերը ունի ձեզ համար: - Սիրելի բարեկամ, այս բաների մասին մեզ Ավետարանել են Քրիստոսի սուրբ առաքյալները, որոնց տոնում ենք այսօր մեր եկեղեցում: Դուք էլ օգնեք տարածել, դուք էլ մասնակցեք Ավետարանելու սուրբ գործին: Ձեր միջոցով ոմանք կմխիթարվեն ու մի գուցե Քրիստոսին դառնան ու դա ձեզ համարվի բարեգործություն:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր