ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Եղբայրական հորդոր հայր Կորյունին
00:47, 02.07.2018
2999 | 0

Սիրելի եղբայր, դեռ սիրելի՛ ու դեռ եղբա՛յր, այս ամենը դու քաջ գիտես, փորձառու ես, գիտակ, մի՛ իջիր հայաստանյան Գեթսեմանի պարտեզ, մոլորված մարդկանց գլուխ մի՛ կանգնիր: Եթե հոգնել ես, հանգիստ խնդրիր, դադար առ, ուշքի արի՝ քեզ հետ նաև շատ անմեղների պիտի փրկես, ովքեր իսկապես նախանձախնդիր են, բայց ոչ ճիշտ ուղղությամբ...

Բազմաթիվ հոգևորականներ պատրաստ են ու կարող են գալ հայության փրկության բնօրրան՝ Էջմիածին, պահպանելու, պաշտպանելու, դիմագրավելու: Չե՛նք թողնելու գոռաք, խաչը հանեի, խաչը հանեի...
Փոխիր կարգախոսդ՝ նոր հայաստան, հոգևոր Հայաստան: Եթե հոգևոր չլինի՝ սին են ազգիս արդարության բոլոր երազանքները: Բոլոր Հայաստաններից այս մեկն է փրկվել՝ Արևելյան Հայաստանը, վստահ եմ, որովհետև այստեղ Էջմիածին կա:
Եկայք շինեսցուք զԽորանն Լուսոյ:

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն եկեղեցու
հոգևոր հովիվ
Տեր Եփրեմ քահանա Զարգարյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր