ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Իսահակ վարդապետ պողոսյանը ևս դատապարտում է հակակաթողիկոսական ցուցարարների աղանդակերպ գործունթութունը
20:09, 01.07.2018
3490 | 0

ԴԱՐՁՐԵ՛Ք ՁԵՐ ԱՆՄԻՏ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՃԱՌ ՀԵԶՈՒԹՅԱՆ
«Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց ու քննելուց» (Սղմ. 63. 7):

Արդեն բավական ժամանակ է, որ մեզանում մեջտեղ է եկել հանդուգն հավակնություններով մի երևույթ, որը գայթակղված հպարտ ջերմեռանդությամբ հավակնում է շարժում հորջորջվել: Ասելիքիս հասցեատերը ո՛չ դյուրագրգիռներն են, ո՛չ ինքնահավանները, ո՛չ եսապաշտները, և ոչ էլ նրանք, ովքեր մեկ աղանդավորախառն բարբառով, մեկ հայհոյախառն թերմացքով, մեկ կիսատ հայերենով, մեկ բամբասկոտ չարախոսությամբ ու միջնադարին հատուկ մտածողությամբ ապարդյուն փորձում են ինքնահաստատվել կամ հանդես գալ որպես Եկեղեցու հետևորդներ «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Հովհ. 34-35): «Սէրն իր ընկերոջը չար բան չի անի. սէրն է օրէնքի լրումը» (Հռոմ. 13. 10): «ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով» (2 Տիմ 4.2): Քանի որ թե՛ անհեռատեսության, թե՛ անպատասխանատու կեցվածքի, և թե՛, , մարտնչող տգիտության, , դեմ միակ մխիթարությունն ու սպեղանին ժամանակն ու, , լուսավորությունն, , է: «հարցրո՛ւ քո հայրերին, եւ նրանք քեզ կըպատմեն, քո ծերերին, եւ նրանք քեզ կ՚ասեն» (Երկրորդ օրենք 32.7): «Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի: Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը… Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: Եւ նրանից ունենք այս պատուիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը (Ա Հովհ. 15. 17, 4. 20-21):
Չեմ կարող բաժանել այն դիտավորությունը, թե պախարակված ու սեփական ինքնությանը հուսամ անգիտակից կերպով դավաճանած ինքնալիազոր խառնամբոխը կարող է և իրավունք ունի, առանց եղանակների վրա կանգ առնելու, որևէ հարթության վրա քննության դնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքը, վերլուծելու եղած թերացումները «Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ "Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք"» (Ղուկ. 17. 10): Այդ ամենի համար ամեն բանից առաջ ու հետո, նախ առողջ ու ողջախոհ կարողություն է հարկավոր, հստակ սկզբունք, իրավունք և ընդսմին առհասարակ տարրական կերպով մտածելու, ներկան ու ապագան կշռադատելու պարզ հնարավորություն: «Եղբայրնե՛ր, եթէ ձեզնից մէկը ինչ-որ յանցանքի մէջ բռնուի յանկարծ, դուք, որ հոգեւոր էք, վերահաստատէ՛ք նրան հեզութեան ոգով. զգո՛յշ եղէք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք էլ փորձութեան չենթարկուէք: Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը: Եթէ մէկը կարծում է, թէ ինքը մի բան է, եւ սակայն չէ, ինքն իրեն է խաբում: Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛յ միայն պարծենայ եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով. որովհետեւ իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու:
Աշակերտը թող մասնակից անի ուսուցչին բոլոր բարի բաներում: Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում..» (Գաղ. 1-7):
Հստակ է, որ, , շարժումն, , ավելի հիշեցնում է ինքնասիրության ազնիվ դիտակետից սպրդած ու ինչ-ինչ պայմանների թելադրանքով վերհառնելու ձգտող վիրավորվածների թավալգլոր-խառնափնթոր զանգված, որը ինչ-ինչ ծարավ ունի, և որին փորձում են առաջնորդություն տալ, , ավելի փորձառու, , անհատներ: Այս ելակետով ու այսպիսի սկզբունքայինությամբ գրեթե ամենուր, որտեղ լրջությունն ու առողջ կենսակերպը բացակայում են, ամենքը կարող են հանդես գալ: Երևի թե սույն երևույթն էլ քիչ թե շատ կարելի է տեղավորել մեր անցած ճանապարհի հետագծի մեջ, քանի որ այդ հետագծում արդեն շատ բան է տեղավորվել: Սակայն իրավացիորեն հարց է առաջանում. Ինչու՛. ինչու ընտրել այսօրինակ էժանագին դրսևորում, ինչի համար հարևանցել եղածն ու լինելիքը, ո՛ր նպատակին ընդառաջ թողնել, որպեսզի առանց այն էլ տարաբաախտ այս ընդհանրության մեջ խորանան խավարամտությունն ու չհասկացված լինելու ախտանիշը և մանավանդ ինչպիսի վնասներ կարող է բերել այսօրինակ վարքագիծը: Վստահ եմ, որ վերջիններիս շարքում կան իսկապես ազգանվեր ու եկեղեցասեր անձինք, ովքեր շիտակ փափագներ ունեն, սակայն համաժամանակ վստահ եմ, որ վերջիններս չարամտորեն օգտագործվում են: Որովհետև ամեն մարդ, որ իրեն է ցուցադրում… որ շողոքորթվում է մերձավորներից (հմմտ. Ես. 3. 12), փառամոլ է, և, , ամենայն ինչ, որ հաւատից չէ, մեղք է, , Հռոմ. 14. 23:
, , Շարժումը, , հայտարարում է, թե Եկեղեցու դեմ չէ, այլ Հայրապետի. այլ խոսքով՝ տարանջատում է, , եկեղեցի, , և, , հայրապետ, , , եզրերը, ինչը մեր դեպքում ուղիղ ճանապարհ է դեպի անհուսություն… թե նպատակ ունի մաքրելու Եկեղեցին, ուրիշ խոսքով՝ թե ստանձնում է հոգևոր դերակատարություն, սակայն եթե վերլուծելու լինենք որևէ դիտակետից, ապա պիտի ակներև տեսնենք ձեռնարկի թե՛ անհեռատեսությունը, թե՛ հոգեզուրկ լինելը, և թե՛ ի բնէ դատապարտելի կեցվածքը: Նախ պետք է նշել, եկեղեցին ժողովրդի և հոգևորականաց միությունն է ընդ Աստուծոյ իշխանութեան: Եվ եթե անգամ վերջիններս այլ կերպ են ընկալում, ապա կրկին վրիպում են, որովհետև հայտնի է, որ հոգևոր դասը քանիցս և տարբեր մակարդակներով մերժում է նման պահվածքը: Երկրորդ՝ Եկեղեցին մաքրել ցանկացողն իրավունք չունի ո՛չ սրբությանց համարումն իջեցնելու, ո՛չ բերան բացելու քար նետողների համար, ո՛չ խառնամբոխ հավաքագրելու, ո՛չ աղանդավորին հատուկ պահվածք որդեգրելու և ո՛չ էլ հարևանցելու հոգևորականաց դեմ վարքաբեկումները: Եթե անգամ Հայոց Հայրապետի մասին բամբասանքները քառապատկվեին և հավաստիանային դրանց ճշմարտացիությունը, ապա կրկին այսպիսի ճանապարհ պիտի չընտրվեր: , , Շարժումն, , անհույս մոռացել է տասնաբանիայի ներքին տրամաբանությունը. «Մի՛ գողացէք, մի՛ ստէք, ոչ մէկն իր ընկերոջը թող չզրպարտի... Արդա՛ր դատիր քո ընկերոջը… Վրէժխնդիր մի՛ լինիր եւ քո ժողովրդի դէմ ոխ մի՛ ունեցիր: Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպէս ինքդ… Պիտի պահպանէք իմ այս օրէնքները.... Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք… Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կը կանգնէք եւ կը պատուէք ծերերին... Դատ դատաստանի ժամանակ որեւէ մէկի հանդէպ անիրաւութիւն մի՛ արէք: Անիրաւութիւն մի՛ արէք… Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի: Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է... «Բայց եթէ չլսէք ինձ եւ չկատարէք իմ այս բոլոր հրամանները, արհամարհէք դրանք, իմ կարգադրութիւններից ձանձրանալով չկատարէք իմ պատուիրանները, վերացնէք իմ հաստատած ուխտը, ապա ես նոյնը կ՚անեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կը մատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կը հիւանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լոյսը, եւ դուք հալումաշ լինէք: Այնժամ զուր տեղը պիտի ցանէք ձեր սերմերը, եւ ձեր արտերի բերքը ձեր հակառակորդները պիտի ուտեն: Ես իմ զայրացած հայեացքը ձեզ վրայ պիտի յառեմ, եւ դուք պիտի ընկնէք ձեր թշնամիների առաջ: Ձեզ ատողները ձեզ հալածական պիտի անեն, եւ դուք փախստական պիտի լինէք, եթէ անգամ որեւէ մէկը չհալածի ձեզ: Եթէ նման պատիժներից յետոյ էլ ինձ չլսէք, ձեր գործած մեղքերի համար եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ: Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտաւան պարծենկոտութիւնը, երկինքը ձեզ վրայ երկաթի պէս ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պէս կարծր: Ձեր զօրութիւնը ի չիք պիտի դառնայ, հողը ձեր ցանած սերմի չափով իսկ բերք պիտի չտայ, ոչ էլ երկրի ծառերը պտուղ պիտի տան» (Ղևտ. 19, 11-35, 20. 9, 26. 14-18):
Բավական ժամանակ ականատեսն ենք, թե ինչպես է շարունակաբար դատափետվում Եկեղեցին, թե ինչպես են թացն ու չորը միախառնվում, թե ինչպես են լռելյայն խրախուսվում հանդգնությունն ու ինքնահավանությունը. մոռանալով, որ, , ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև, , (Առակ. 16.5), որ եթե չդադարենք դատել ու դատապարտել, անեծքն ու հայհոյությունը չեն հեռանա մեր միջից, և որ այս ամենի հետագիծը շա՜տ ավելի վատթար հետևանքներ է ունենալու: Իսկ պատասխանատվության զգացում կամ որևէ լուրջ դատողություն վերջիններիս կողմից այդպես էլ առ այսօր տեսանելի չէ: Ցավալիորեն բավական տեսանելի չէ նաև նրանց վերաբերմունքը, ովքեր վաղը-մյուս օրը վերլուծելու կամ գնահատելու են սույն խայտառակ վարքուբարքը:
Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին… (Պարույր Սևակ):
«Սովորեք ինձնից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ», -ասում է Քրիստոս (Մատթ. 11.29): «Նա, որ դատում է, Տերն է», -հռչակում է առաքյալը (հմմտ. Ակորթ. 4.4): «Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում, - ասում է Տեր Աստվածը, - եւ ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի… Իսկ եթէ անօրէնը յետ կանգնի իր անօրէնութիւնից, օրէնքներս կատարի, արդարութիւն անի, - ինքն իր հոգին փրկելու է, որովհետեւ տեսել ու յետ է դարձել իր կատարած բոլոր ամբարշտութիւններից: Ապրելով ապրելու է ու չի մեռնելու: » (Եզեկ. 18.23-29):
Նոր Կտակարանի ողջ փիլիսոփայությունը հավաստում է, որ մեր վերջնական քաղաքացիությունը երկնային է: Ընդսմին Աստծո պատվիրանները չարամտորեն պահելը՝ օրինազանցություն, իսկ հակառակության ոգու հետ համատեղելը՝ հերետիկոսություն է: «Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի: 14 Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել: 16 Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ» (Մարտթ. 5. 13): «Մի՛ խաբուէ՛ք. վատ խօսքերը ապականում են լաւ բարքերը: Սթափուեցէ՛ք արդար մարդկանց նման եւ մեղք մի՛ գործէք. որովհետեւ ոմանք չունեն Աստծու ճանաչումը: Յամօթ ձեզ եմ ասում այս» (Ա կորնթ. 15. 33-34), - հորդորում է առաքյալը: Անթույլատրելի է կեղծավորաբար ու ինքնաարդարանալով, ինքն իրեն մեղքերին ներում հորինելով, այլոց դատապարտության մատնել (հմմտ. Սղմ. 140.4): Աշխարհից հրաժարումը կամավոր ուխտ է, այլապես դավաճանություն սեփական ինքնությանը: Համբերությամբ սպասեցի Տիրոջը… և նա լսեց իմ աղոթքը, -գրում է սաղմոսերգուն (Սղմ. 39.1): «Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, 18 որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ … Որպեսզիպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է» (Մարտթ. 6. 17): «Մի՛դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար …» (Մատթ 7. 1 -5): «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»: «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է: Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»: Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»: … (Մատթ 7. 12, 21-23):
«Ո՞վ է, որ բան գիտի մարդու մասին, եթե ոչ՝ մարդու հոգին, որ նրա մեջ է» (Ա կորնթ. 2. 11):
Հայ Եկեղեցու «սույն հետևորդները», ողջամտության ու սիրո իսպառ բացակայության պայմաններում, կտրված իրականությունից ու իրողություններից, միմյանցից պատիվ առնելով ու մերժելով ամենայն ինչ, չեն էլ գիտակցում, որ վաղուց ևեթ ծառայություն են անում մեկից ավելի տերերի, որ եթե անգամ կան քարացած վերքեր, ապա դրանք ևս բուժելի են՝ «Աստծո համար ամեն բան հնարավոր է» (Մատթ. 29.21), որ ազատությունը երբևէ չի նշանակում հարաբերություն, , լույսի, , և, , խավարի, , միջև (Բ կորնթ. 6.14) և որ Տե՛րն է, որ բացում է կույրերի աչքերը (Սղմ. 145.8) և ոչ երբեք բարի անգիտությամբ սնապարծությանը տրվելը: Անիրավ զայրույթը չի կարող արդարանալ, քանզի զայրույթի ընթացքը տանում է դեպի կործանում (հմմտ. Սիրաք. 1. 28)

ԻՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր