ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև
20:12, 01.07.2018
3123 | 0

Բավական ժամանակ ականատեսն ենք, թե ինչպես է շարունակաբար դատափետվում Եկեղեցին, թե ինչպես են թացն ու չորը միախառնվում, թե ինչպես են լռելյայն խրախուսվում հանդգնությունն ու ինքնահավանությունը. մոռանալով, որ, , ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև, , (Առակ. 16.5), որ եթե չդադարենք դատել ու դատապարտել, անեծքն ու հայհոյությունը չեն հեռանա մեր միջից, և որ այս ամենի հետագիծը շա՜տ ավելի վատթար հետևանքներ է ունենալու:

Իսկ պատասխանատվության զգացում կամ որևէ լուրջ դատողություն վերջիններիս կողմից այդպես էլ առ այսօր տեսանելի չէ: Ցավալիորեն բավական տեսանելի չէ նաև նրանց վերաբերմունքը, ովքեր վաղը-մյուս օրը վերլուծելու կամ գնահատելու են սույն խայտառակ վարքուբարքը:

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին… (Պարույր Սևակ):
«Սովորեք ինձնից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ», -ասում է Քրիստոս (Մատթ. 11.29): «Նա, որ դատում է, Տերն է», -հռչակում է առաքյալը (հմմտ. Ակորթ. 4.4): «Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում, - ասում է Տեր Աստվածը, - եւ ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի… Իսկ եթէ անօրէնը յետ կանգնի իր անօրէնութիւնից, օրէնքներս կատարի, արդարութիւն անի, - ինքն իր հոգին փրկելու է, որովհետեւ տեսել ու յետ է դարձել իր կատարած բոլոր ամբարշտութիւններից: Ապրելով ապրելու է ու չի մեռնելու: » (Եզեկ. 18.23-29):
Նոր Կտակարանի ողջ փիլիսոփայությունը հավաստում է, որ մեր վերջնական քաղաքացիությունը երկնային է: Ընդսմին Աստծո պատվիրանները չարամտորեն պահելը՝ օրինազանցություն, իսկ հակառակության ոգու հետ համատեղելը՝ հերետիկոսություն է: «Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի: 14 Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել: 16 Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ» (Մարտթ. 5. 13): «Մի՛ խաբուէ՛ք. վատ խօսքերը ապականում են լաւ բարքերը: Սթափուեցէ՛ք արդար մարդկանց նման եւ մեղք մի՛ գործէք. որովհետեւ ոմանք չունեն Աստծու ճանաչումը: Յամօթ ձեզ եմ ասում այս» (Ա կորնթ. 15. 33-34), - հորդորում է առաքյալը: Անթույլատրելի է կեղծավորաբար ու ինքնաարդարանալով, ինքն իրեն մեղքերին ներում հորինելով, այլոց դատապարտության մատնել (հմմտ. Սղմ. 140.4): Աշխարհից հրաժարումը կամավոր ուխտ է, այլապես դավաճանություն սեփական ինքնությանը: Համբերությամբ սպասեցի Տիրոջը… և նա լսեց իմ աղոթքը, -գրում է սաղմոսերգուն (Սղմ. 39.1): «Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, 18 որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ … Որպեսզիպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է» (Մարտթ. 6. 17): «Մի՛դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար …» (Մատթ 7. 1 -5): «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»: «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է: Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»: Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»: … (Մատթ 7. 12, 21-23):
«Ո՞վ է, որ բան գիտի մարդու մասին, եթե ոչ՝ մարդու հոգին, որ նրա մեջ է» (Ա կորնթ. 2. 11):
Հայ Եկեղեցու «սույն հետևորդները», ողջամտության ու սիրո իսպառ բացակայության պայմաններում, կտրված իրականությունից ու իրողություններից, միմյանցից պատիվ առնելով ու մերժելով ամենայն ինչ, չեն էլ գիտակցում, որ վաղուց ևեթ ծառայություն են անում մեկից ավելի տերերի, որ եթե անգամ կան քարացած վերքեր, ապա դրանք ևս բուժելի են՝ «Աստծո համար ամեն բան հնարավոր է» (Մատթ. 29.21), որ ազատությունը երբևէ չի նշանակում հարաբերություն, , լույսի, , և, , խավարի, , միջև (Բ կորնթ. 6.14) և որ Տե՛րն է, որ բացում է կույրերի աչքերը (Սղմ. 145.8) և ոչ երբեք բարի անգիտությամբ սնապարծությանը տրվելը: Անիրավ զայրույթը չի կարող արդարանալ, քանզի զայրույթի ընթացքը տանում է դեպի կործանում (հմմտ. Սիրաք. 1. 28)

ԻՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր