ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մի՛ գողացէք, մի՛ ստէք, ոչ մէկն իր ընկերոջը թող չզրպարտի...
15:52, 02.07.2018
2657 | 0
Շարժումն, , անհույս մոռացել է տասնաբանիայի ներքին տրամաբանությունը. «Մի՛ գողացէք, մի՛ ստէք, ոչ մէկն իր ընկերոջը թող չզրպարտի... Արդա՛ր դատիր քո ընկերոջը… Վրէժխնդիր մի՛ լինիր եւ քո ժողովրդի դէմ ոխ մի՛ ունեցիր: Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպէս ինքդ… Պիտի պահպանէք իմ այս օրէնքները.... Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք… Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կը կանգնէք եւ կը պատուէք ծերերին... Դատ դատաստանի ժամանակ որեւէ մէկի հանդէպ անիրաւութիւն մի՛ արէք: Անիրաւութիւն մի՛ արէք… Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի: Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է...

«Բայց եթէ չլսէք ինձ եւ չկատարէք իմ այս բոլոր հրամանները, արհամարհէք դրանք, իմ կարգադրութիւններից ձանձրանալով չկատարէք իմ պատուիրանները, վերացնէք իմ հաստատած ուխտը, ապա ես նոյնը կ՚անեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կը մատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կը հիւանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լոյսը, եւ դուք հալումաշ լինէք: Այնժամ զուր տեղը պիտի ցանէք ձեր սերմերը, եւ ձեր արտերի բերքը ձեր հակառակորդները պիտի ուտեն: Ես իմ զայրացած հայեացքը ձեզ վրայ պիտի յառեմ, եւ դուք պիտի ընկնէք ձեր թշնամիների առաջ: Ձեզ ատողները ձեզ հալածական պիտի անեն, եւ դուք փախստական պիտի լինէք, եթէ անգամ որեւէ մէկը չհալածի ձեզ: Եթէ նման պատիժներից յետոյ էլ ինձ չլսէք, ձեր գործած մեղքերի համար եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ: Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտաւան պարծենկոտութիւնը, երկինքը ձեզ վրայ երկաթի պէս ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պէս կարծր: Ձեր զօրութիւնը ի չիք պիտի դառնայ, հողը ձեր ցանած սերմի չափով իսկ բերք պիտի չտայ, ոչ էլ երկրի ծառերը պտուղ պիտի տան» (Ղևտ. 19, 11-35, 20. 9, 26. 14-18):
«Սովորեք ինձնից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ», -ասում է Քրիստոս (Մատթ. 11.29): «Նա, որ դատում է, Տերն է», -հռչակում է առաքյալը (հմմտ. Ակորթ. 4.4): «Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում, - ասում է Տեր Աստվածը, - եւ ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի… Իսկ եթէ անօրէնը յետ կանգնի իր անօրէնութիւնից, օրէնքներս կատարի, արդարութիւն անի, - ինքն իր հոգին փրկելու է, որովհետեւ տեսել ու յետ է դարձել իր կատարած բոլոր ամբարշտութիւններից: Ապրելով ապրելու է ու չի մեռնելու: » (Եզեկ. 18.23-29):
Նոր Կտակարանի ողջ փիլիսոփայությունը հավաստում է, որ մեր վերջնական քաղաքացիությունը երկնային է: Ընդսմին Աստծո պատվիրանները չարամտորեն պահելը՝ օրինազանցություն, իսկ հակառակության ոգու հետ համատեղելը՝ հերետիկոսություն է:

ԻՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր