ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՍՈՒՐԲ ԷՄԻԱԾՆԻ ԴԵՄ ԳՆԱԼԸ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ Է
20:24, 01.07.2018
2438 | 0

Այսօր ներեկեղեցական կյանքը խռովվող մի խումբ պառակտիչներ՝ անտեսելով հայ եկեղեցականի և հայ հավատացյալի իրավունքները, չանսալով ողջ հոգևոր դասի հորդորներին և խնդրանքներին, խաթարում են Հայ Առաքելական Ս. Եկեղեցու ներքին կյանքի անդորրը:

Ուստի, Արմավիրի թեմի Մրգաստան համայնքի Ս. Հովվանես եկեղեցու հավատացյալներս, դեմ ենք ձևավորված շարժման կողմից շրջանառվող հերյուրանքներին, անհեթեթ հարցադրումներին, ամբաստանություններին, բանսարկություններին և Հայ Եկեղեցու կանոններին հակասող պահանջներին: Մենք, չկարողանալով մնալ անտարբեր ստեղծած իրավիճակի նկատմամբ, հայտարարում ենք, որ Մրգաստանի Ս. Հովվանես եկեղեցու հավատացյալներս միանում ենք հունիս 30-ին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կազմակերպվող ուխտագնացությանը` մեր ջանքերը բերելու այդսրբապղծության կանխմանը` ի զորակցություն և աջակցություն Ազգիս Վեհափառ Հայրապետի:

Մենք ուխտավորաբար գալիս ենք Սուրբ Էջմիածին, որպեսզի կանխենք սրբապղծությունը, որպեսզի պատնեշենք «ամբոխ» -ի մուտքը Սրբության Սրբոց Ս. Էջմիածին, որպեսզի վերահաստատենք մեր հավատարմության ուխտը Ս. Էջմիածնին և նրա Գահակալին, որպեսզի վերջ դնենք երկպառակչական գործողություններին, որպեսզի մերժենք խավարը և խավարիչներին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր