Օսմանյան կայսրությունը ութ տարի գահակալած մի սուլթան է ունեցել` Իբրահիմ (1640 - 1648) անունով: Սրա ապականված երևակայությունը ձգտել է վայելել բնության ամենահազվագյուտ բարիքները: Նա հսկայամարմին կին է տենչացել: Տիրակալի քմահաճույքը գոհացնելու համար գործակալներ են ուղարվել կայսրության տարբեր կողմերը, որոնք որոնումներ են կատարել երկրի բոլոր հարեմներում, քաղաքներում ու գյուղերում: Վերջապես գտնվել է մի շատ խոշորահասակ լեռնցի հայ աղջիկ: Նրան խլել են ընտանիքից, տարել են Կոստանդնուպոլիս ու հանձնել են սուլթանի կանանոցին:
Իբրահիմը շատ է վշտանում, բայց մայրը նրան հավատացնում է, թե հայուհին խեղդվել է չափից շատ ավելի գիրությունից, այն գիրությունից, որը հիացմունք է պատճառել սուլթանին: Ասում են` Իբրահիմն օրեր շարունակ ողբացել է սիրեցյալ հարճի կորուստը, ողբացել է այն հրաշակերտ գեղեցկության համար, որն իրենից խլվել էր, և որի նմանը էլ երբեք չէր գտնելու: |