ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Ծերերը
07:50, 25.07.2018
4401 | 0

Ծերերը չե՜ն մահանում,

Չե՜ն վերանում,

Այլ ուղղակի գնո՜ւմ են,

Ուղղակի հեռանում,


Երբ կրակն իր վերջին

Բոցն է տալիս ու հանգում,

Երբ ճնճղուկների գունաթափ երանգները

Նրանց լքում են, հեռանում,

Երբ ամեն անգամ Նրանց տուն գալը

Բալենու նուրբ ճյուղերով է ողջունվում՝

Երբ աչքերով ծեր, ծնկներ մաշող

Սովորական,

Ամենօրյա իրենց ծեսը -

Ավարտին է մոտենում:


Նրանց միջով հոսում է գիշերը,

Սա՜ռն, անտարբե՜ր ու դաժա՜ն,

Ջնջում է Նրանց բոլոր հուշերը

Մատներով իր անկենդան…


Տարիները, որ առվակներ էին,

Կաթիլ առ կաթիլ դառնում են լճակ,

Ավելի են Նրանք մոտենում լուսնին:

Հույսները՝

Ճաղատ սրբող թաշկինակ…


Ս.Ումառ-Հարությունյան


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
381 | 0
14:27, 06.03.2024
351 | 0
00:16, 29.01.2024
505 | 0
22:42, 16.01.2024
428 | 0
21:28, 15.01.2024
451 | 0
13:30, 09.01.2024
543 | 0
13:16, 30.12.2023
571 | 0
12:50, 21.12.2023
513 | 0
21:14, 19.11.2023
488 | 0
23:34, 23.10.2023
538 | 0
10:18, 11.10.2023
534 | 0
դեպի վեր