ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Դյուրին մի բան է նմանակելը
18:24, 15.10.2018
3623 | 0
Դյուրին մի բան է նմանակելը,
Ընկալելի է ենթադրելը,
Բայց որքան ծանր է կրկին փորձելը,
Ոնց Էլ ծածանես մտքիդ ձորձերը։
Խալխի մեռելը քանի չեն թաղել,
Քո քնարանի սահմանը գծիր,
Եթե չարահուշ քեն են քարմաղել,
Տականքի տտիպ արյունը ծծիր։
Սրանց սիրելով տանուլ ես տվել,
Սրանց ատելով՝ վախերդ թվել,
Արարքով՝ չեզոք, խոսքով՝ խայտառակ,
Ուշիմ են եղել, կամ մի անտեղյակ։
Ճիշտն ասած պարզ է վերջն ամենայնի,
Քանի խավարի կուրծքը չեն ճեղքել,
Մի մոմ կվառես, հեց որ ունայնի
Կեղծ սահմանները կփորձեն եղծել։
Հնուց ի վեր էր մարդն առաքինի,
Եթե չհաշվենք մեղքն առաջինի,
Մանրամասներից ինչ էլ բացառեն,
Կլինեն մարդիկ, որոնք կճառեն։
Թե գանգերի հետ միտքն էլ են հատում,
Արյունն է ընդհատ ցայտում, միկիտան,
Էշխի գալով էլ այսպես են դատում,
Եթե գինով չեն՝ հարբած են սակայն։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
931 | 0
13:52, 29.01.2022
1748 | 0
10:11, 21.01.2022
1591 | 0
դեպի վեր