ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Շախմատի մրցաշար՝ Ավանդական բժշկության համալսարանում
09:45, 06.11.2018
3143 | 0

Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Ավանդական բժշկության համալսարանում անցկացվեց ներբուհական շախմատի մրցաշար: ԱԲՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Երևանի Ավանի շախմատի մարզադպրոցի աջակցությամբ կազմակերված մրցաշարին մասնակցում էին համալսարանի հայ և օտարազգի մի շարք ուսանողներ:

Դեկան Անահիտ Կարապետյանը ողջունելով մասնակիցներին՝ նշեց, որ ավանդույթ դարձած սպորտային խաղերը մեծապես ոգևորում են ուսանողներին՝ ապահովելով բարձր տրամադրություն: Ըստ դեկանի, շախմատի առաջնության կազմակերպումը մի քանի նպատակ է հետապնդում՝ համախմբել ու մտերմացնել ուսանողներին, նրանց առօրյան դարձնել է՛լ ավելի բովանդակալից, զարգացնել ուսանողների տրամաբանությունը, և, վերջապես, այն լավագույն առիթ է շնորհալի ուսանողներին բացահայտելու համար:

Խաղն ընթացավ հետաքրքիր և լարված պայքարով: Համառ պայքարում համալսարանի լավագույն շախմատիստներ ճանաչվեցին՝

1-ին տեղ՝ Մուստաֆա Իմադ Սաադալլահ Ալ-Խալիդի /Ստոմատոլոգիայի ֆակուլտետ, 1-ին կուրս/,

2-րդ տեղ՝ Մոհամմեդ Յասին Մահմուդ Մահմուդը /Բուժական ֆակուլտետ, 3-րդ կուրս/,

3-րդ տեղ՝ Հայկ Կուլիջանյանը /Ստոմատոլոգիական ֆակուլտետ, մագիստրատուրա 1-ին կուրս/:

Շախմատի մրցաշարում 3 լավագույն տեղերը զբաղեցրած ուսանողներին գավաթներ, մեդալներ և պատվոգրեր հանձնեց Ավանի շախմատի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ, շախմատի ՖԻԴԵ-ի սպորտի վարպետ Դավիթ Հունանյանը:

Համալսարանի դեկան Անահիտ Կարապետյանը շնորհավորելով հաղթողներին՝ նրանց մաղթեց նորանոր հաջողություններ և հաղթանակներ առաջիկայում կայանալիք միջբուհական մրցաշարերին:

Նշենք, որ մրցաշարը անցկացվեց միջազգային չափորոշիչներին համապատասխան. մրցակիցներն ընտրվում էին համակարգչային հատուկ ծրագրով (www.chess-results.com), որին աշխարհի տարբեր անկյուններից կարող էին հետևել ուսանողների ծնողներն ու հարազատները:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ավանդական բժշկության համալսարան/University of Traditional Medicine
11:13, 05.10.2018
11202 | 0
10:52, 28.05.2018
12986 | 0
դեպի վեր