ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Եվ թմրեցի ցավից, չզորացա
23:41, 25.11.2018
3003 | 0

Եվ թմրեցի ցավից, չզորացա,
Առվակի պես սարատեցի լանջերն ի վար,
Ծիլ ու ծաղկի նման և չորացա,
Ավելցուկս մնացորդով թիվ էր դժվար։
Այս մի օրս էլ սև-մութ արի, անցավ,
Նվազեցի քանի նիշով համարիչում,
Մեկն ինձ քշեց, մեկն ինձ իր գիրկն առավ,
Ուր ժանգերս հոնգուր-հոնգուր վեր եմ ածում։

Ով ցանկություն ունի, թող որ գնա առաջ,
Ոսկե հատման իր հատվածը կողոմելու,
Ես իմ պարագծից՝ կարկինն առած,
Տրոհել եմ անուր տեղը ողորմելու։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
933 | 0
13:52, 29.01.2022
1748 | 0
10:11, 21.01.2022
1592 | 0
դեպի վեր