Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.44, EUR 525.85, RUB 7.42, GBP 598.27
+9 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արևային վահանակների լվացում. Ինչու՞, ե՞րբ և ինչպե՞ս
12:10, 04.07.2019

Արևային կայանները արդեն իսկ լայն տարածում են գտել Հայաստանում: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տների ու տարատեսակ շինությունների տանիքներին հաճախ կարելի է նկատել արևային վահանակներ, որոնք ապահովում են սպառողներին անվճար արևային էներգիայով: Տեխնոլոգիաների զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի է դարձնում արևային էներգիայի կիրառումը, իսկ սպառողները օր օրի առավել տեղեկացված ու պահանջատեր են դառնում իրենց տրամադրված ապրանքներին ու ծառայություններին:

Արևային վահանակների տարածումը ու լայն կիրառությունը առաջ է բերում մի կարևոր հարց ևս.

Մաքրել, թե՞ չմաքրել արևային վահանակները…

Ամեն ինչ կախված է, թե որտեղ եք ապրում, որքան հաճախ են անձրևի տեսքով տեղումները, փոշու ու ավազի նստվածքի առկայությունը և իհարկե այն, թե որքանով եք հետաքրքրված Ձեր արևային համակարգի անխափան աշխատանքով:

Մի շարք հետազոտություններ են կատարվել միջազգային առաջավոր ընկերությունների կողմից, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ փոշու շատ բարակ շերտը չի խանգարում արևաի ճառագայթի ներթափանցմանը, սակայն դրա տևական կուտակումը, հատկապես փոշոտ տարածքներում կարող է իջեցնել արևային վահանակների արդյունավետությունը մինչև 5 տոկոսով:

Արևային վահանակները կարող են կեղտոտվել նաև տերևների կուտակումների պատճառով, սակայն այս հարցում քամին և անձրևը ժամանակ առ ժամանակ կաատարում են մաքրման աշխատանքները: Թռչունները ևս ազդում են արևային վահանակների արտադրողականության վրա և ավելի, քանի փոշին կամ տերևները, հարկ է նշել, որ այդ հետքերը դժվար թե մաքրվեն անձրևի օգնությամբ:

Այսպիսով Ձեր արևային կայանի արդյունավետությունը մշտապես բարձր պահելու համար մենք առաջարկում ենք հետևել վերջինիս մաքրությանը և մաքրել կայանը տարեկան գոնե մեկ անգամ:

Իսկ վահանակները մաքրել ինքնուրույն, թե՞ վստահել այդ աշխատանքը մասնագետներին, կպատմենք մեր հաջորդ հրապարակման մեջ:

Մամուլի խոսնակ` Eco Step Solar Energy Solutions
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Eco Step Solar Energy Solutions
դեպի վեր