Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+26 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ես իմ բարիքը վերցնում եմ այնտեղից, որտեղ այն գտնում եմ»: «Դա մի աղջիկ էր, որը ցեխն էր ընկած, և որին ես բարձրաշխարհիկ հասարակություն մտցրեցի»
18:16, 05.08.2019

Գրագողության նկատմամբ վերաբերմունքը, և այն, թե որքանով է թույլատրելի ուրիշների ստեղծագործությունների օգտագործումը, ժամանակի հետ փոխվել են: Այն, ինչը նախկինում լիովին թույլատրելի է համարվել, մեր ժամանակներում հաճախ կարող է գրագողություն ճանաչվել:

Հին աշխարհում ուրիշների գրածները որպես սեփական մտքի արգասիք ներկայացնելը լայն տարածում է ունեցել: Իրենց նախորդների ստեղծագործություններից ազատորեն օգտվել են պատմագիրներն ու աշխարհագիրները` ներառյալ այնպիսի նշանավորները, ինչպիսիք են Հերոդոտոսը, Դիոդոր Սիցիլիացին ու Պլուտարքոսը:

Կան բազմաթիվ դեպքեր, երբ գրագողության համար պետք է պատժել, բայց պետք է նաև ընդունել, որ փոխառությունը դարեր շարունակ նպաստել է մշակույթի զարգացմանը և օգտավետ է եղել:

Գրագողության նկատմամբ բացասական վերաբերմունքը շատ հին ժամանակներում էլ է եղել: Մ.թ.ա. 200 – 185 թթ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի գրադարանը ղեկավարել է ոմն Արիստոֆանես Ալեքսանդրիացի, որը միաժամանակ դատավորի պարտականություն է կատարել է պոետների այն ամենամյա մրցույթում, որը սահմանել էր Եգիպտոսի թագավորը: Այս Արիստոֆանեսն իր պարտականություները մեծ բարեխղճությամբ է կատարել, շարունակ ընթերցել ու վերընթերցել է գրադարանում առկա բոլոր գրքերը: Բանաստեղծների հերթական մրցույթներից մեկի ժամանակ նա կոչ է արել, բացի մեկից, որակազրկել բոլոր բանաստեղծներին` մեղադրելով նրանց ուրիշների հորինվածքները օգտագործելու մեջ: Երբ թագավորը պահանջում է հիմնավորել մեղադրանքը, Արիստոֆանեսը վազում է գրադարան և դարակներից հանում է մի կապ գլանափաթեթ: Գրագող բանաստեղծների մեղքն ապացուցվում է:

Բայց և այնպես դարեր շարունակ արվեստի ոլորտի մարդիկ ուրիշների աշխատանքներով անուն են հանել: Գրագողություն կատարել են նույնիսկ միապետները: Օրինակ` մ.թ.ա. 1186 – 1155 թթ. Եգիպտոսի գահակալ Ռամսես 3-րդը հրամայում է երկրի կարևորագույն հուշարձաններից ջնջել նախորդ փարավոնների անուններն ու իր անունը փորագրել: Չնայած Արիստոֆանեսի մասին առասպելին` հին աշխարհում գրագողությունը դատապարտել երևույթ չի համարվել և կատարված քաղվածքների աղբյուրները շատ հազվադեպ են նշվել: Հին Հռոմի գրողներն իրենց պարտքն են համարել պատճենահանել ու վերամշակել անցյալի գլուխգործոցները: Imitatio-ն եթե նույնիսկ հեղինակի արժանիքը չի համարվել, ապա հաստատ նրա շնորհն է համարվել: «Համարձակներին ճակատագիրն է օգնում», - գրել է Վերգիլիոսը՝ անտեսելով այն փաստը, որ իրենից մի քանի տարի առաջ այդ նախադասությունը հռոմեացի ականավոր երգիծաբան Պուբլիուս Տերենտիուսն է գրել:

Բավական է մի թռուցիկ հայացք մշակույթի պատմությանը, որպեսզի պարզ դառնա, թե գեղարվեստական ստեղծագործությունում որքան կարևոր դեր են խաղում ուրիշների ստեղծագործությունները: Ժամանակակից ամերիկացի գրող Ուիլյամ Բրանսոնը մի անգամ նշել է, թե «Շեքսպիրը սքանչելի պատմող է եղել, միայն թե պատմությունը նա պիտի ինչ-որ մեկից լսած լիներ»: Շեքսպիրն ուրիշներից վերցրել է սյուժեն, պերսոնաժներին, անունները, մշակել է ուրիշ հեղինակների պիեսները, բանաստեղծություններն ու վեպերը, ուրիշ հեղինակներից ամբողջական պարբերություններ է վերցրել՝ հղում չանելով բնօրինակին: Բայց այդպիսի համատարած գրագողությունը ոչ միայն թույլատրելի է եղել, այլև հասարակությունը դրան հավանություն է տվել ու սպասել է դրան: «Հուլիոս Կեսար» -ում Կլեոպատրայի նկարագրությունը նավի վրա ամբողջովին փոխառնված է Պլուտարքոսից, բայց շողշողալու աստիճանի հղկված է դրամատուրգի հանճարով:

Գրագողությունը միշտ հակառակորդներ է ունեցել: Էսսեագրության անգլիական դասականներից մեկը՝ Ուիլյամ Հեզլիտը, 1820 թվականին գրել է. «Եթե հեղինակին մեկ անգամ բացահայտել են գրագողության մեջ, նրան հետագայում էլ են կասկածելու»: Բայց հասարակության մեծամասնությունն ուրիշների գրածների օգտագործումը խրախուսական ժպիտով է ընդունել: Անգլիացի գրող Հենրի Հագարդին (1856 - 1925) մեղադրում են այն բանում, որ նա «Սողոմոն թագավորի հանքերը» գրքում ամբողջական կտորներ է ներմուծել մի ճանապարհորդի գրքից, իսկ նա պատասխանել է, թե այնտեղ նկարագրված իրականությունը բոլորի համար նույնն է: Երբ ֆրանսիացի նատուրալիստ գրող Էմիլ Զոլային քննադատները մեղադրում են, թե իր «Որոգայթ» վեպը գրագողությամբ է վարակված, նա պատասխանել է. «Իմ բոլոր ստեղծագործություններն այդ մեթոդով են գրվել. գրիչ վերցնելուց առաջ ես ինձ գրադարանով եմ շրջապատում: Գրագողություն փնտրեք իմ նախորդ աշխատանքներում, և դուք հոյակապ բացահայտումներ կկատարեք»:

Վերածնության դարաշրջանում հին գրականության բացահայտումն ուղեկցվել է դասականների ստեղծագործությունները յուրացնելու բազում փորձերով: 1444 թվականին երաժշտության իտալացի տեսաբան Գվիդո դ` Արեցցոն իր անվամբ հրապարակում է Պոկոպիոս Կեսարացու «Հոների պատմությունը»: Այդ դարաշրջանի մեկ այլ հեղինակ` Պերոտտին, հռոմեացի առակագիր Ֆեդրոսի առակներն իրեն է վերագրում: Վենետիկցի Ալցիոնոն ոչնչացնում է Կիկերոնի «Փառքի մասին» աշխատությունը և դրա լավագույն կտորները զետեղում է իր ստեղծագործություններում:

Ֆրանսիայում նույնիսկ եղել են գրագողության յուրօրինակ տեսաբաններ: Դրանցից մեկը` Լա Մոտ լը Վայեն, օրինակ, հայտարարել է, թե «Հներից փոխառությունը նման է ծովահենության, բայց ժամանակակիցներից գողանալը նույնն է, թե ավազակություն անես մեծ ճանապարհների վրա»:

Այդ դարաշրջանի խոշորագույն գրողները փոխառություններում ոչինչ դատապարտելի չեն տեսել: Սիրանո դը Բերժերակից մի ամբողջ տեսարան վերցրած Մոլիերը հանդիմանանքներին այսպես է պատասխանել. «Ես իմ բարիքը վերցնում եմ այնտեղից, որտեղ այն գտնում եմ այն»: Մալիերից որոշ ժամանակ առաջ Շեքսպիրն ուրիշից ամբողջովին կրկնօրինակած տեսարանի առնչությամբ գրել է. «Դա մի աղջիկ էր, որը ցեխն էր ընկած և որին ես բարձրաշխարհիկ հասարակություն մտցրեցի»: Հայտնի է, որ Շեքսպիրն ուրիշներից ոչ միայն առանձին տեսարաններ է յուրացրել, այլև` բազում բանաստեղծություններ:

18-րդ դարում ապրած պատմաբան պատեր Բարրը «Գերմանիայի պատմությունը» աշխատությունն է հրատարակում, որի 200 էջը փոխառնված էր Վոլտերի «Կարլ 12-րդի պատմությունը» աշխատությունից. նա դրանք ներկայացրել էր որպես իր աշխատանքի արգասիք: Իսկ Վոլտերն ինքը մանր-մունր փոխառությունն է կատարել:

1812 թվականին բացահայտվում է ամենաանգութ գրագողություններից մեկը, երբ հայտնի արևելագետ Լանգլեի անվամբ հրատարակված «Աբդուլ Ռիզակի ճանապարհորդությունը» գիրքը ներկայացվում է որպես սեփական ստեղծագործություն, մինչդեռ այն այն Աբդուլ Ռիզակի ստեղծագործության հին թարգմանությունն է եղել: Լանգլեն ոչնչացրել էր իսկական թարգմանիչ Գալանի տետրը` տեղյակ չլինելով, որ գոյություն ունի այդ թարգմանության կրկնօրինակը:

Ռուս խորհրդային գրող Շոլոխովին կասկածել են, որ նրա «Խաղաղ Դոն» վեպը, առնվազն` մասամբ, ուրիշ մարդ է գրել (Ֆեոդոր Կրյուկով, Վ. Կրասնուշկին, Ի. Ռոդիոնով):

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
դեպի վեր