ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Օր ու արևս են մտքի դարիճակ
01:20, 18.08.2019
3613 | 0
Օր ու արևս են մտքի դարիճակ,
Աչքերս փակեմ, աշխարհը ի՞նչ է,
Այս բախտախաղում ես էլ անվիճակ
Քանի վեր քաշեմ՝ սատանի պինչ է։
Թերևս խառն եմ և թե քիչ խորհեմ,
Հարբելուց հետո ես էլ անխոհեմ
Երկճյուղ մի շիթով ճամփաս եմ նշում,
Որ չխոտորեմ անցում ու շեղում։
Իմ պատկերով է պատկերս էլի,
Ցավս մոմլաթի վրա է կաթում,
Այս աշխարհից չէ կինը ցանկալի,
Սեթևեթում է մի ակնթարթում։
Մի հնար գիտեմ, հենց որ հորինեմ
Անժամանակի սարածի նման,
Կասեմ մարմինդ բեր տնօրինեմ,
Ձեռքբերովի է սերը անգուման։
Հետակորույս ես, տեղդ չիմացա,
Քո քվանտների քանակն է անհայտ,
Տարակուսեցի, հետո չարացա․
Սիրտս հուշում է, որ օձն է անգայթ։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
932 | 0
13:52, 29.01.2022
1748 | 0
10:11, 21.01.2022
1591 | 0
դեպի վեր