ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հակոբոս Կրտսեր առաքյալի խորհրդանշանը
12:16, 11.11.2019
3472 | 0

Այս Հակոբոսը հաճախ Հիսուսի եղբայր է համարվում, ահա թե ինչու նա և Քրիստոսը սովորաբար պատկերվել են իրար նման: Այս նմանությունն օգնում է նրան նույնականացնել այնպիսի նկարներում, ինչպիսին, օրինակ, «Խորհրդավոր ընթրիք» -ն է: Ոմանք այն կարծիքին են, թե հենց այդ նմանությունն է եղել պատճառը, որ Հուդան համբուրել է Հիսուսին, որպեսզի զինվորներն իմանան, որ հենց նրան պետք է ձերբակալել:

Նրա մասին հիշատակում է Պողոսը (Գաղաթացիներին, 1, 19): Նա, ըստ ավանդության, դարձել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը:

Կան տեղեկություններ այն մասին, թե այս Հակոբոսին նետել են տաճարի կտուրից, ապա քարկոծելով սպանել: Ավանդազրույցը պատմում է, թե այնտեղ գտնվողներից մեկը վերցրել է մահուդ լմող փայտե ձողն ու Հակոբոսի գլխին այնպես է խփել, որ նրա գանգուղեղը թափվել է: Պատկերներում Հակոբոսի ձեռքին մահուդ լմող փայտե ձող է կամ դրան նմանվող մական: Կան նկարներ, որոնցում Հակոբոսի ձեռքին մահուդագործական աղեղ է: 14-րդ դարում գերմանացի մահուդագործներն այդպիսի աղեղներ են գործածել՝ հատկապես գլխարկների համար անհրաժեշտ կտորն արտադրելու համար: Ահա թե ինչու Հակոբոսը համարվել է գլխարկագործների, մետաքսավաճառների ու միջնադարյան նմանատիպ ընկերակցությունների հովանավորը:

Ավերտարանի որոշ աղանդավորական վարկածների համաձայն՝ նրան խաչել են Քրիստոսի փոխարեն:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
396 | 0
09:44, 13.04.2024
462 | 0
11:39, 08.04.2024
438 | 0
09:16, 06.04.2024
382 | 0
դեպի վեր