ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գիտե՞ք արդյոք. ..
12:25, 25.11.2019
3589 | 0

Բյուզանդական կայսրությունը կործանվել է1453 թվականին, երբ թուրքերը նվաճել են կայսրության մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիսը:

790 թվականից մինչև 1453 թվականն այս կայսրությունը 109 գահակալ է ունեցել: Դրանցից 23-ը սպանվել է, 12-ը մեռել է բանտում կամ մենաստանում, 3-ը մեռել է քաղցից, 18-ին ամորձատել են, ականջները, քիթը կամ ձեռքերը կտրել, ութ կայսր զոհվել է մարտադաշտում կամ դժբախտ պատահարից, 34-ին թույլ են տվել հանգիստ մահանալ իրենց անկողնում, իսկ մնացյալը կա՛մ խեղդվել են, կա՛մ թունավորվել, կամ դաշունահարվել կա՛մ բարձր պարսպից ցած նետվել:

Անհավատարիմ կնոջ մեղքով …

Մաթեմատիկայի ոլորտում, ինչպես գիտեք, «Նոբել» մրցանակ չի շնորհվում: Այդ է եղել հռչակավոր Ալֆրեդ Նոբելի կամքը, որովհետև ժամանակի նշանավոր մաթեմատիկոսներից մեկը եղել է Նոբելի կնոջ սիրեկանը:

Ինչպես է ծնվել Լուի (Լյուդովիկոս) անունը

Պատմական Գալլիայի միջուկը կազմող արդի Ֆրանսիան նվաճել է «ֆրանկ» անունը կրող գերմանական ցեղը: Նրանց առաջնորդ Խլոդվիգը (Chlodweg) թագավոր է հռչակվել: Գալլերն այս Խլոդվիգի անունը հարմարեցրել են իրենց լեզվին ու դարձրել Clovis: Հետո այս Clovis-ը, լատիներենի ազդեցությամբ, դարձել է Clodovicus, ապա՝ Clouis, իսկ ավելի ուշ Clouis –ը դարձել է Louis: Ֆրանսիան Louis անունով տասնութ միապետ է ունեցել:

Կոմիսար» եզրույթի ծագման մասին

Այս մականունը տրվել է 18-րդ դարի սկզբում Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած բողոքականների ապստամբության մասնակիցներին: Նրանք գիշերային մթության քողի ներքո արշավել են կաթոլիկների բնակավայրերի վրա ու հրկիզել են տները: Հարավային ֆրանսիացիների բարբառով տներն հրկիզելը «camas-ard» են անվանել:

Լյուդովիկոս 14-րդը ստիպված է եղել բավականին մեծ զորաբանակ ուղարկել երկրի հարավ` «կոմիսարներին», (հրկիզողներին) ոչնչացնելու համար:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
458 | 0
11:39, 08.04.2024
436 | 0
09:16, 06.04.2024
381 | 0
դեպի վեր