ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Անխոսուն մեր հղացքում
19:00, 30.11.2019
3209 | 0
Անխոսուն մեր հղացքում
Վար բերած կորս թեքել,
Կենտապար այդ լարվածքում
Ծոցիդ մեջ ինձ ես հերքել։
Ինձ, իմ կես, իմ երանի,
Հակուղիղ անկյանս էլի,
Նախապես սև՝ մելանի,
Աչքերդ են զարմանալի։
Սևակն ես, ասեմ թե գորշ
Օրերում ծոմ ես պահել,
Այս անգամ մի ծովախորշ
Դատարկ ես անկոծ շահել։

Ծննդյան-մահվան մի օր,
Սա էր իմ կյանքի ճամբան,
Աշխարհում անսեր, թե նոր,
Ով ասկետ, ես՝ միաբան։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
932 | 0
13:52, 29.01.2022
1748 | 0
10:11, 21.01.2022
1592 | 0
դեպի վեր