ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
11 թանգարան, որոնք կարող եք «այցելել» օնլայն
15:45, 19.03.2020
3993 | 0

Ներկայացնում ենք այն թանգարանները, որոնք ամբողջությամբ կամ մեծամասամբ թվայնացրել իրենց հավաքածուները:


Մետրոպոլիտեն թանգարան
Նյու Յորքում գտնվող թանգարանն առաջարկում է օնլայն դիտել ավելի քան 200 000 ցուցանմուշ, որոնց թվում են Վան Գոգի եւ Պիկասոյի գործերը:

Սողոմոն Գուգենհայմի թանգարան
Նյու Յորքում գտնվող ժամանակակից արվեստի այս թանգարանը ամենայցելվողներից է աշխարհում: Օնլայն կարող եք դիտել 625 նկարիչների մոտ 2 000 աշխատանք:

Լուվր
Օնլայն կարող եք «զբոսնել» Փարիզի Լուվրի սրահներից մի քանիսում:

Բրիտանական թանգարան
Լոնդոնի ամենահայտնի թանգարանն է, որտեղ ներկայացված է 8 միլիոն ցուցանմուշ:

Թեյթ պատկերասրահ
Լոնդոնի այս պատկերասրահը բրիտանական արվեստի ամենամեծ հավաքածուն է:

Ուֆիցի Պատկերասրահ
Օնլայն կարող եք դիտել Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» եւ այլ գլուխգործոցներ:

Արվեստի պատմության թանգարան
Վիեննայի այս թանգարանում կարող եք դիտել Ռաֆայելի, Բրեյգելի, Կարավաջոյի, Ռուբենսի եւ այլոց գործերը:

Վան Գոգի թանգարան
Ամստերդամի այս թանգարանում կարող եք ծանոթանալ մեծ հոլանդացու հետ:

Դալիի թատրոն-թանգարան
Ֆիգեյրոսում գտնվող թանգարանում է պահվում Սալվադոր Դալի գործերի ամենամեծ հավաքածուն:

Էրմիտաժ
Ռուսաստանի ամենամեծ եւ ամենահայտնի թանգարանն է:

Տրետյակովյան պատկերասրահ
Ռուսաստանցի նկարիչների ամենամեծ հավաքածուն է:

Մամուլի խոսնակ` ArzArt NEWS
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ArzArt NEWS
12:10, 06.04.2020
3531 | 0
դեպի վեր