ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Չնայած Կարեն Դեմիրճյանի և Արամ Խաչատրյանի փոխադարձ ջերմ հարաբերություններին, նրանք չունեին համատեղ նկար
13:10, 03.05.2020
4026 | 0
«Արամ Իլյիչը ծանր հիվանդ էր, և նրա մահը անսպասելի չէր, սակայն, մեծերի մահը միշտ անժամանակ է և մեծ վիշտ: Մենք՝ ես և Կարենը, Արամ Իլյիչի մահը ընդունեցինք ոչ միայն որպես համազգային կորուստ, այլ նաև որպես անձնական կորուստ, բարեկամի կորուստ: Հուղարկավորության խնդիրը հարթ չէր... Արամ Իլյիչը կտակել էր իրեն հուղարկավորել Երևանում: Երբ Կարեն Սերոբովիչը համապատասխան խնդրանքով դիմեց ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության նախագահ Տիխոն Խրեննիկովին, նա սկզբում համաձայնվեց, բայց կարճ ժամանակ հետո հրաժարվեց համաձայնություն տալ (ակնհայտ էր, որ կենտրոնից նրա վրա ճնշում էր գործադրվել): Կարենը սկսեց զանգահարել տարբեր ատյաններ՝ սկզբում ԽՄԿԿ Կենտկոմի մշակույթի բաժնի վարիչ Շաուրոյին, հետո՝ գաղափարախոսության գծով քարտուղարին: Սակայն, ոչ մեկը չէր համաձայնվում, չէր ցանկանում իր վրա վերցնել պատասխանատվությունը: Կարենը ստիպված էր զանգահարել Սուսլովին: Չգիտեմ ինչ խոսեց, ինչպես համոզեց, սակայն համաձայնությունը ստացավ... Եվ Խաչատրյանին հողին հանձնեցին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
* * *
...Ազգը ոչ թե պարզապես հրաժեշտ չէր տալիս Արամ Իլյիչին՝ գեղեցիկ, արժանավայել ձևով: Ճանապարհի ամբողջ երկարությամբ մարդիկ էին, հիմնականում երիտասարդություն, որոնք մինչև պանթեոն, որ մի քանի կիլոմետր էր, ծաղիկներ էին նետում և ամբողջ ճանապարհը ծածկել էին վարդերով ու մեխակներով»: Ռիմա Դեմիրճյան «Հիշատակ»
Մամուլի խոսնակ` ArzArt NEWS
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ArzArt NEWS
12:10, 06.04.2020
3530 | 0
դեպի վեր