Մահացել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Թատրոնից հայտնեցին, որ երգչուհու մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը: Դիահերձումից հետո է պարզ դարձել թոքաբորբի առկայությունը, սակայն բժիշկները չեն կարողացել ասել՝ նա կորոնավիրուսով վարակված եղել է, թե չէ։ |