ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Աղջիկ ջան, ինչի Տարոնը դաշնակ ա՞, ես ուզում եմ դաշնակներին ընտրեմ»
17:01, 30.04.2013
2480 | 0
Մինչ այդ` ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, նկատելով պուրակում մարդկանց սակավությունը, նկատեց. «Այսօր մեր հերոսների՝ Արթուրի, Թաթուլի զոհվելու օրը, պուրակը պետք է լեփ-լեցուն լիներ, պետք է այստեղ թևածեր Արթուրի և Թաթուլի վճռական ոգին»:

Հետո արդեն բուն նախընտրական կոչ. «Նրանք, ովքեր տառապում են իշխանական աղբյուրներից ջուր խմելու մոլուցքով, պետք է հեռու մնան իշխանական լծակներից: Մենք իրավունք չունենք հանդուրժելու ուսուցչի ստորացում. իշխող կուսակցությունը նրանց ուղարկում են իրենց աշակերտների ծնողների մոտ, որպեսզի խնդրեն ընտրել ՀՀԿ-ին կամ Տարոնին: Որևէ մտավորական, ուսուցիչ` չպետք է ծառայի որևէ քաղաքական ուժի՝ լինի դա ԲՀԿ, ՀՀԿ, թե Դաշնակցություն, նրանք պետք է ծառայեն միայն գաղափարին: Մեզ ասում են՝ ինչո՞ւ դուք չդաշնակցականացրեցիք դպրոցները, մեզ պետք չեն պարտադրված կուսակցականներ, մեզ իրական Դաշնակցականներ են պետք» :

Սրանից հետո մինչ կշարժվեին նախատեսված երթուղիով` Դաշնակցական ակտիվիստները հավաքվածներին նախընտրական բուկլետներ բաժանեցին և հորդորեցին ամսի 5-ին ընտրել համար 5-ին, ինչին ի պատասխան մի տատիկ ասաց. «Ես Տարոնին եմ ընտրելու և վերջ»:

Այստեղ նրա ճերմակահեր ընկերուհին HayNews.am-ից փորձեց ճշտել. «Աղջիկ ջան, ինչի Տարոնը դաշնակ ա՞, ես ուզում եմ դաշնակներին ընտրեմ: Այ կնիկ, դու Տարոնին, ես դաշնակին: Բայց լավ կլիներ, որ դաշնակների մարդը խոսեր, իմանայինք իրան»:

Շենգավիթի շրջան էին այցելել Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը, Ռուզան Առաքելյանը, իսկ Երևանի քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանն ավելի ուշ հանդիպելու է Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ:

HayNews.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
դեպի վեր