ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+20 °C
Ալեքսանդր Արզումանյանն ընտրելու է ՀՅԴ-ին
15:33, 03.05.2013
4286 | 0
"Ազատ դեմոկրատներ" կուսակցությունը օրեր անց կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին սատարելու է "Հայ հեղափոխական դաշնակցություն" կուսակցությանը` իրենց համակիրներին ուղղորդելով դեպի ՀՅԴ:

Դաշնակցության վերնախավին նման հավաստիացում է տվել "Ազատ դեմոկրատներ" կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Սույն տեղեկությունները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել Ալեքսանդր Արզումանյանը:

Վերջինս նշել է. "Կուսակցության անունից չեմ կարող ասել, իմ անունից կարող եմ ասել` գուցե շատերի համար անսպասելի լինի, այո´, ծանր- թեթեւ անելով` ես ինքս որոշել եմ, որ իմ ձայնը տալու եմ Դաշնակցությանը":

Հարցին, թե կուսակցության համակիրներին եւս ուղղորդելո՞ւ է դեպի Դաշնակցություն կուսակցություն, Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ նման քննարկում չի եղել: ԱԺ պատգամավորը չի բացառել, որ իր որոշումը, ամեն դեպքում, կազդի "Ազատ դեմոկրատներ" կուսակցության համակիրների որոշման վրա:

Նշենք, որ մինչ առաջադրումները, տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ "Ազատ դեմոկրատները" եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած "Ազատություն" կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին միասնական դաշինքով հանդես կգան, սակայն պայմանավորվածությունն այդպես էլ չկայացավ:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
դեպի վեր