ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ընդդիմության միավորման համար պետք է երկու հստակ հայտարարություն անել
17:45, 02.05.2013
4049 | 0

Ընդդիմության միավորման համար պետք է երկու հստակհայտարարություն անել. առաջինի բովանդակությունը պետք է լինի այն, որ ընդդիմադիր ուժերը Երեւանի ավագանիում ընտրվելու դեպքում՝ չենմիանա իշխանության հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, մամուլիասուլիսում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԱրմենՌուստամյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորումէ ՀՅԴ համամասնական ցուցակը:

Նա նշել է, որ առաջին հայտարարությունում պետք է նաեւ ամրագրել, որընդդիմադիր ուժերը պետք է համագործակցեն Երեւանի ավագանիում: Այսինքն, եթե ընդդիմադիր ուժերի ոչ մեկը մեծամասնություն չստանա, ապա նրանք պետք է միավորեն իրենց մանդատներն ու ընտրենընդդիմադիր քաղաքապետ։:

«Երկրորդ հայտարարությունում պետք է նշվի, որ ընդդիմադիր ուժերըկհամագործակցեն ընտատեղամասերում՝ ժողովրդի տված ձայներըպահելու նպատակով», -ասել է Արմեն Ռուստամյանն՝ ընդգծելով, որժողովրդի պասիվությունը ի հայտ է գալիս այն պատճառով, որ մարդիկչեն հավատում, որ իրենց ձայնը նշանակություն է ունենալու, որ նորմալընտրություններ են տեղի ունենալու:

«Մենք պետք է ժողովրդին արդար ընտրությունների երաշխիքներ տանք: Դա քաղաքական ուժերի խնդիրն է, ընտրողներից ոչ ոք պարտավոր չէհետեւել մյուս ընտրողների ձայների պահպանմանը», -ասել է ՀՅԴ ԳՄներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ընդդիմության շահերից է բխում ընտրողներիակտիվացումը եւ նրանց համոզելը, որ Երեւանի ավագանուընտրությունները եւս մեկ շանս են իշխանություններին «ոչ» ասելուհամար: «Դրա համար անհրաժեշտ է գծել այն բաժանարար գիծը, որիօգնությամբ կարելի է տարբերակել ընդդիմությունն իշխանությունից: Եթեժողովուրդը հստակ չտեսնի այդ գիծը, նորից խճճվելու է եւիշխանությունների նկատմամբ անվստահության հանրաքվեն տեղի չիունենալու այն բարձր մակարդակով եւ չի ունենալու այն ազդեցությունը, որը ցանկանում ենք», -ամփոփել է Արմեն Ռուստամյանը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
դեպի վեր