ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ձենձնոցով անցան
12:30, 08.07.2021
954 | 0
Ձենձնոցով անցան,
Շատերն անձայն
Գնալով հեռացան,
Մարդ, թե գազան։
Էս անտեր աշխարհում
Մնացի ես մենակ,
Ով չնչին, ով ներհուն,
Դուք էլի ողջ կենաք։
Բանիբուն, անհմուտ,
Ձեզանից մաս չունեմ,
Զարդարուն և անշուք,
Որ մեկիդ էլ օրհնեմ։
Կորովի երբ էլ գաք,
Գնացեք ձեր շառին,
Թվերին թե դառնանք,
Հաշիվ է, կամ համրանք։
Մեկից է հետևում
Եվ Զրոն հատերում,
Պատիկ է, կամ ոչինչ,
Փոթ անուն՝ որոշիչ։
Աղմուկով անց կացան,
Թե դարձան չափահաս
Եվ որտեղ պահ մտան,
Չգիտեմ, Տեր Աստված․․․





Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
981 | 0
13:52, 29.01.2022
1793 | 0
10:11, 21.01.2022
1629 | 0
դեպի վեր