MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Աղվան Մինասյանի հիշատակին
22:08, 18.05.2013
9503 | 2
Աղվան Մինասյան քաջամարտիկը մերն է, մեր Սիսիանինն է, համայն հայության քաջորդին է:
Աղվա’ն, դու հավերժի փառքն ես, դու միշտ կապրես մեր սրտերում, քաջառյուծ Աղվան:
Մայիսի 10-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տանը կայացավ ասմունքի փառատոն` նվիրված սիսիանցի զոհված ազատամարտիկ, երիտասարդ բանաստեղծ Աղվան Մինասյանին: Մրցույթը կազմակերպել էր ԵԿՄ Սիսիանի վարչությունը: Սիսիանի ավագ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Հասմիկ Վարդանյանի, հայոց լեզվի ուսուցչուհի Նարա Հովհաննիսյանի կազմակերպմամբ մեր դպրոցի աշակերտները ևս մասնակցեցին այդ միջոցառմանը և հաղթանակներ ունեցան:
Մրցույթին մասնակցեցին Սիսիան քաղաքի դպրոցները:
Սիսիանի ավագ դպրոցը ներկայացավ գրական – երաժշտական սցենարով:
Աշակերտները ներկայացրեցին Աղվանի կյանքն ու ստեղծագործությունները, հանդես եկան հրաշալի ասմունքով և նրա ստեղծագործության հիման վրա գրված երգով:
Ելույթն ավարտեցին Աղվանի գործին հավատարմության երդումով:
Մրցանակային երկրորդ տեղը գրավեց Աշխեն Հունանյանը, պրոֆեսիանալ կատարման համար ժյուրիի համակրանքին արժանացավ Աստղիկ Գեւորգյանը և լավագույն դպրոց մրցանակին արժանացավ Սիսիանի ավագ դպրոցը:
ԵԿՄ վարչության կողմից հաղթողներն արժանացան դրամական պարգեւների, դպրոցները` DVD-ների եւ դիպլոմների:
Ամփոփելով Աղվան Մինասյանի անվան ասմունքի մրցույթը` ԵԿՄ փոխնախագահ Հրաչ Կարապետյանն ասաց, որ այն կդառնա ավանդական, որին այսուհետ կմասնակցեն նաեւ գյուղական դպրոցները:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀՀ ԿԳՆ "Սիսիանի ավագ դպրոց" ՊՈԱԿ
to top