MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+20 °C
Փայտամշակման գործնական հմտությունների տարեվերջյան ցուցադրում
21:05, 15.04.2013
6998 | 0

Սիսիան քաղաքի ավագ դպրոցում գործում է արհեստագործական հոսք: Դպրոցում կա արհեստանոց, որը հագեցած է անհրաժեշտ գործիքներով և սարքավորումներով: Աշակերտները, ուսուցիչ Հակոբ Հակոբյանի օգնությամբ, պատրաստում են փայտյա տարբեր իրեր, խոհանոցային պարագաներ, մոմակալներ և այլ անհրաժեշտ գործիքներ: Նրանք մեծ սիրով են կատարում իրենց աշխատանքը: Ապրիլի 10-ին կազմակերպվեց փայտամշակման գործնական հմտությունների տարեվերջյան ցուցադրում: Իրենց աշխատանքները ցուցադրեցին 10-րդ դասարանի արհեստագործական հոսքի աշակերտները:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀՀ ԿԳՆ "Սիսիանի ավագ դպրոց" ՊՈԱԿ
to top