MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Սեպտեմբերի 1-ը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ավագ դպրոցում
11:32, 06.04.2013
8688 | 8
2013թ.-ի սեպտեմբերի 1-ին Սիսիան քաղաքի նոր վերանորոգված ավագ դպրոցի բակը լի էր աշակերտների, ծնողների և ուսուցիչների խմբերով: Լսվում էին շնորհավորանքների բարի խոսքեր: ՈՒսուցիչներն ու աշակերտները ողջագուրվում էին ու շնորհավորում միմյանց՝ չթաքցնելով իրենց ուրախությունը: Գիտելիքի օրվա կապակցությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում: Սյունիքի մարզի մարզպետ Ս.Խաչատրյանի ուղերձը ընթերցեց մարզպետարանի ներկայացուցիչ Ս.Թանգյանը: Նա շնորհավորեց բոլոր ներկաներին` Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սիսիանի քաղաքապետ Ա.Հակոբջանյանն իր սրտի բարեմաղթանքները հղեց բոլոր ներկա գտնվողներին: Պարոն Ա. Հակոբջանյանի ելույթից հետո ներկաներին ողջունեց և շնորհավորեց ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը: Նա խոսեց դպրոցի անցած տարվա հաջողությունների` օլիմպիադաների մասին: Բոլոր աշակերտներին մաղթեց գիտելիքների անսահման պաշար: Տիկին Ներսիսյանը գովասանագրեր հանձնեց ավագ դպրոցի գերազանցիկ աշակերտներին: Այնուհետև հնչեց հաճելի երաժշտություն, իրենց ասմունքով, պարով, բարեմաղթանքներով ելույթ ունեցան դպրոցի աշակերտները: Օրվա ամենահանդիսավոր պահը 10-րդ դասարանի աշակերտների երդումն էր: Աշակերտներն իրենց դասղեկների առաջնորդությամբ` ծաղիկներով և մեծ խանդավառությամբ մտան դպրոց:

Սկսվեց նոր ուսումնական տարին:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀՀ ԿԳՆ "Սիսիանի ավագ դպրոց" ՊՈԱԿ
to top