MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+20 °C
Ամանորյա միջոցառում
18:12, 11.04.2013
11166 | 0

Տարեմուտն իր ողջ հմայքով և հեքիաթային հրաշքներով հյուր էր եկել Սիսիանի ավագ դպրոցին: Դեկտեմբերի 22-25-ը դպրոցում անցկացվեցին դիմակահանդեսների, տոնական միջոցառումների մի ամբողջ շարք: Ցածր դասարանցիներն իրենց հեքիաթային կերպարներով, երգ ու պարով նոր շուք հաղորդեցին ամանորյա տոնակատարություններին: Այնուհետև մի քանի օր շարունակ դպրոցն ապրում էր տոնական տրամադրություն: Մեկը մյուսից գեղեցիկ հանդերձներով, դիմակներով ու հետաքրքիր համարներով հանդես եկան ավագ դասարանների աշակերտները: Դիմակահանդեսը բացվեց դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանի բարեմաղթանքով և շնորահավորական խոսքով, որից հետո սկսվեց երգն ու պարը: Միջոցառման ընթացքում մրցանակային տեղեր զբաղեցրեցին լավագույն պարային զույգը, լավագույն ասմունքողը, լավագույն բաժակաճառը և այդպես շարունակ: Միջոցառումների շարքն ամբողջացրեց գեղեցիկ և անկրկնելի հրավառությունը: Աշակերտներն ու ուսուցիչները բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին հեռացող տարուն և հույսով ու հավատով դիմավորեցին նոր տարին:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀՀ ԿԳՆ "Սիսիանի ավագ դպրոց" ՊՈԱԿ
to top