MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Tomorrow:+20 °C
Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
10:33, 07.04.2013
5195 | 0

«Ամեն մարթ չի՛ կանա կարթա, իմ գիրըն՝ ուրիշ գըրեն է» խորագրով

Դեկտեմբերի 12-ին Սիսիանի ավագ դպրոցի ռեսուրս կենտրոնում կայացավ միջոցառում` նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին:

Աշակերտների կողմից ներկայացվեցին Սայաթ-Նովայի կենսագրության ուշագրավ դրվագներ, արտահայտիչ ասմունքեցին նրա տաղերը, երգեցին և պարեցին: Մոտ 1.5 ժամ սենյակում թևածում էր Սայաթ-Նովայի աշուղական շունչը, Աշխենի ասմունքը, Հասմիկի երգը, Աննայի և Զարուհու գեղանի պարերը...

Միջոցառումն ուղեկցվեց աշակերտների կողմից պատրաստված շնորհանդեսով: Հնչեցին նաև Թումանյանի, Սևակի, Բրյուսովի և այլոց խոսքերը` մեծն աշուղի ստեղծագործությունների մասին: Իսկ վերջում ելույթ ունեցավ դպրոցի աշակերտուհի` քանոնահարուհի Նորա Գրիգորյանն իր գեղեցիկ կատարմամբ: Նորան 2012 թ հունիսին մշակույթի նախարարության կողմից կազմակերպված անհատ կատարողների մրցույթում, որը նվիրված էր Սայաթ- Նովայի 300-ամյակին, արժանացել էր 3-րդ կարգի դիպլոմի: Տնօրինությունը այդ առիթով շնորհավորեց Նորային և փոքրիկ հուշանվեր հանձնեց:

Բոլոր ներկաները` մոտ 70 մասնակից, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, հիացած հեռացան կենտրոնից:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀՀ ԿԳՆ "Սիսիանի ավագ դպրոց" ՊՈԱԿ
to top