MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Էքսկուրսիա
18:55, 09.11.2013
5105 | 0

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի եկեղեցու պատմության ուսուցչուհի Մերի Ղամբարյանը հոկտեմբերի 12-ին նախաձեռնեց և կազմակերպեց էքսկուրսիա` դեպի Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին և Զվարթնոցի պատմաճարտարապետական արգելոց-թանգարան:

Աշակերտները եղան Մայր տաճարում, ծանոթացան եկեղեցու պատմությանը, այցելեցին Մայր տաճարի թանգարան, որտեղ հմուտ և բարեհամբույր աշխատակիցը մանրամասն ներկայացրեց թանգարանային ցուցանմուշները: Աշակերտները եղան նաև Ռուբեն Սևակի թանգարանում, ուր ցուցադրվում էին երիտասարդ նկարիչների աշխատանքները:

Հաջորդ կանգառը Զվարթնոցի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանն էր: Աշակերտներին հիացրեց այն, ինչ տեսան: Այստեղ նույնպես մեզ ուղեկցեց հմուտ աշխատակիցը, ով հանգամանալից ներկայացրեց Զվարթնոցի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի պատմությունը:

Օրը հագեցած էր, էքսկուրսիան` հաջողված:

The article published in the Spokesperson project.
Share with friends
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5105 | 0
to top