Բամբակաշատի միջնակարգ դպրոց Կազմակերպող ուսուցչուհի՝ Լուսինե Պարոնյան Հոկտեմբերի 13-ն էր. օրը գեղեցիկ էր, և այն շատ ավելի գեղեցկացավ, երբ լցվեց աշակերտների գոհունակությամբ և ոգևորությամբ: 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների մի խումբ աշակերտներ ուսուցիչների ուղեկցությամբ ուղևորվեցին Զանգակատուն` հանճարեղ Պ.Սևակի ծննդավայր և տուն-թանգարան: Թանգարանային հաճելի լռությունը խախտվեց աշակերտների ելույթներից. Սևակի ստեղծագործություններն էին արտասանում, սևակյան տողերը անկեղծ ու գեղեցիկ էին հնչում նրանց շուրթերից: Թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց աշակերտներին` նշելով, որ հիացած է նրանց գիտակցական մակարդակով, պահվածքով, Սևակին հասկանալու և մատուցելու ունակությամբ: Շիրմաքարին ծաղիկներ դնելուց հետո հրաժեշտ տվեցինք սևակյան աշխարհին: Հաջորդ կանգառը Նորավանքի հոգևոր և մշակութային կենտրոնն էր: Վանքային համալիրը աշակերտներին գրավեց իր արտաքին տեսքով, ինչպես նաև բազմաթիվ մեծարժեք խաչքարերով, որոնց մեջ առանձնանում էր Մոմիկի աշխատանքը: Վերադարձին եղանք Խոր վիրապում: Խոր վիրապի վերաբերյալ աշակերտների գիտելիքները ավելի ամրապնդվեցին: Դրական հույզերով լի օրը մոտեցավ ավարտին. վերադարձի ճամփան բռնեցինք, հնչում էր հաճելի երաժշտություն… |