MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+23 °C
Սեպտեմբերյան ղողանջներ…
15:46, 27.11.2013
5112 | 1

Կրկին տոն էր Բամբակաշատի միջնակարգ դպրոցում, տոն, որն ազդարարում էր նոր ուսումնական տարվա սկիզբը: Դպրոցի բակը զարդարված էր ծաղիկներով, գունավոր փուչիկներով և պաստառներով: Բոլորը հուզված էին, որովհետև ուրախությունն ու տխրությունը միախառնվել էին իրար: Դպրոց էին այցելել 2012-2013 ուսումնական տարվա շրջանավարտները: Նրանք եկել էին իրենց երախտագիտության և ողջույնի խոսքն ասելու հարազատ դպրոցին և ուսուցիչներին:

Նոր ուսումնական տարի: Շրջեցինք հարազատ դպրոցի տարեգրության ևս մեկ էջ և սկսում ենք գրել այդ տարեգրության հաջորդ գլուխները:

Ողջ ՀՀ ուսումնական հաստատություններում և կրթօջախներում այդ օրը հնչեցին հազար շեփորներ, թնդացին հազար թմբուկներ, քանզի հույսի և լույսի տոն էր, խնդություն ու բերկրանք:

Սեպտեմբերի մեկը խորհրդանշում է նոր ուսումնական տարվա սկիզբ, գիտության և դպրության օր: Այդ օրը ճանապարհները բոլորին տանում են դեպի հարազատ կրթօջախ և բնական է ցանկալ, որ ուսումնառության սկիզբը լինի հաջող և խոստումնալից:

Հարազատ դպրոցին, սիրելի դպրոցականներին և ուսուցիչներին բարեմաղթանքի և ողջույնի խոսք հղեց դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը: Սրտանց շնորհավորելով դպրոցականներին՝ նա մաղթեց հաջողություններ և ձեռքբերումներ ուսումնառության ողջ տարիների ընթացքում:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Դավիթ Դավթյանը ջերմորեն շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ և ներկայացրեց մարզպետի ուղերձը:

Սեպտեմբերմեկյան տոնակատարությանը դպրոցում ներկա էին նաև համայնքի ղեկավար Ա. Եղիազարյանը և վաստակած հանգստի անցած շատ մանկավարժներ:

Բամբակաշատի միջնակարգ դպրոցի տնօրենությունը, ողջ մանկավարժական կազմը շնորհավորեց նաև նրանց և հայտնեց խորհին շնորհակալություն նրանց անձնուրաց աշխատանքի, նվիրվածության և մեծ վաստակի համար, քանզի նրանց հոգատարության և աշխատասիրության, պատասխանատվության և մեծ ջանքերի շնորհիվ է, որ կայացել է այս դպրոցը:

Միջոցառումն ավելի գեղեցկացավ, երբ հնչեց Բամբակաշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Գևորգ Միրզախանյանի խոսքը: Ամեն մի միջոցառում էլ ավելի է գեղեցկանում, երբ հնչում է օրհնանքի խոսքը՝ շաղախված աստվածային լույսով:

The article published in the Spokesperson project.
Share with friends
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5106 | 0
to top