MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Հայ-հռոմեական պատերազմը և Տիգրան Մեծը
14:33, 06.03.2015
7013 | 0

Ս/թ մարտի 6-ին Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը VIա դասարանում կազմակերպեց բաց դաս` «Հայ – հռոմեական պատերազմը և Տիգրան Մեծը» թեմայով:

Դասին ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը և մի խումբ ուսուցիչներ:

Իր ներածական խոսքը ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը սկսեց Մովսես Խորենացու հետևյալ խոսքերով . «Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ...» , նշելով, որ խոսքը Տիգրան Մեծ հայոց թագավորի մասին է, ով իրավմամբ համարվում է հայ ժողովրդի դարավոր պատմության խոշորագույն դեմքերից մեկը:

Տիրակալ, ով կրում էր «Արքայից արքա» տիտղոսը, զորավար` ով բազում ճակատամարտերում է հաղթել, հմուտ պետական գործիչ` ով վարել է ճկուն դիվանագիտություն և շնորհիվ այս ամենի ստեղծել է հայական հզոր պետականություն, որի սահմանները հիրավի ձգվում էին ծովից ծով:

Այնուհետև աշակերտների օգնությամբ էլեկտրոնային գրատախտակին «Մտքերի տարափ» մեթոդով վեր հանվեց մի քանի պատմական իրադարձություններ:

«Գրական խմբակ» մեթոդով ձևավորվեց երեք խմբեր, որոնց առաջադրվեց ներկայացնել թեմայի առանձին հատվածները:

Նախապես ձևավորված «Տիգրան Մեծ» , «Արածանի» և «Արտաշատ» խմբերը ներկայացրեցին իրենց աշխատանքները:

Անդրադարձ կատարելով` աշակերտները կարողացան բացահայտել Տիգրան Մեծի գործունեության բոլոր ուղղությունները, որից հետո նրանց առջև հառնեց Արևելքի հզոր տիրակալներից մեկի ամբողջական կերպարը:

Եզրափակիչ խոսքում Ցողիկ Ազիզյանը նշեց, որ Տիգրան Մեծը առաջին հերթին մեծ հայրենասեր էր: Հայրենիքի նկատմամբ տածած անսահման սերն էր, որ մշտապես նրան մղում էր գործել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի: Այդ է պատճառը, որ նա դարեր շարունակ եղել է ժողովրդի կողմից սիրված և մեծարված պատմական գործիչ, ում անունն արտասանելիս յուրաքանչյուր հայ ունենում է անսահման հպարտության և երախտագիտության զգացողություն:

The article published in the Spokesperson project.
Share with friends
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5106 | 0
to top