MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +31 °C Tomorrow:+31 °C
Գավառի պետական համալսարանը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ
18:27, 15.06.2017
2830 | 0

Այսօր տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց Գավառի պետական համալսարանի (ԳՊՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցը: Հանձնաժողովի որոշմամբ ԳՊՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:

Մինչ որոշման կայացումը հանձնաժողովն ուսումնասիրել էր ԳՊՀ-ում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի զեկույցը և բուհի բարելավման պլանը: Նիստի ընթացքում փորձագիտական խմբի ղեկավար Անգին Մարտիրոսյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը: Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և ԳՊՀ ներկայացուցիչներին, ապա հաջորդեց դռնփակ քննարկումն ու քվեարկությունը:

ԳՊՀ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 20-րդ բուհն է Հայաստանում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top