MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Տեղի կունենա «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով համաժողով
11:54, 30.11.2023
393 | 0

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան» դահլիճում տեղի կունենա «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով համաժողով: Կազմակերպիչը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) է:

ՄԿՈՒ շահակիցների համաժողովի նպատակն է քննարկման առարկա դարձնել, թե ինչպես կարող է կրթական համակարգը նպաստել տնտեսական աճին, ինչպես նաև նպաստել գործատուների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև երկխոսությանը և համագործակցության հնարավորությունների ստեղծմանը:

Համաժողովի ընթացքում զեկույց կներկայացվի «Նորարարություն, ձեռնարկատիրություն և ՄԿՈՒ համակարգինչպես մասնակից դառնալ տնտեսական աճին» թեմայով, որի շրջանակներում կներկայացվի առկա վիճակագրությունը, կմատնանշվեն առկա խնդիրները:

Տեղի կունենա քննարկում «Տնտեսական զարգացում՝ համահնչեցնել ՄԿՈՒ կրթական ծրագրերը արդյունաբերության կարիքներին» թեմայով: Այս պանելային քննարկման առանցքում կլինի այն, թե ինչպես ՄԿՈՒ հաստատությունները կարող են համապատասխանեցնել իրենց ուսումնական ծրագրերը արդյունաբերության զարգացող կարիքների հետ՝ ապահովելու հմուտ աշխատուժ, որն ուղղակիորեն նպաստում է տնտեսական աճին:

Երկրորդ պանելային քննարկման թեման է «Կարող աշխատուժի ձևավորումը տալիս է տնտեսական զարգացման շոշափելի արդյունքՄԿՈՒ հաջողված փորձի ներկայացում»: Բանախոսները կքննարկեն, թե ինչպես են ՄԿՈՒ-ում ներդրումները վերածվում չափելի տնտեսական արդյունքների՝ ներառյալ արտադրողականության բարձրացումը, գործազրկության կրճատումը և ՀՆԱ-ի բարձրացումը:

Համաժողովը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 15-ամյակի միջոցառումներից առաջինն է: Առաջիկա ամիսներին ՈԱԱԿ-ը պլանավորում է շահակիցների լայն շրջանակների մասնակցությամբ տարբեր միջոցառումներ կազմակերպել:



The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top