Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) իր լեհ գործընկերների հետ կազմակերպում է ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներին նվիրված առցանց դասընթաց։ Դասընթացի շրջանակներում միջազգային փորձագետները կներկայացնեն, թե · որոնք են կրթության ոլորտում հաճախ հանդիպող առասպելները և ինչպես բացահայտել դրանք, · ինչպես է նորը յուրացնում մարդու ուղեղը և հետևաբար ինչպես պետք է իրականացվի արդյունավետ ուսուցումը, · արդյունավետ ուսուցման օրինակներով հիմնավորված ինչ սկզբունքներ կան, · ինչն է մոտիվացնում ուսանողներին, · ինչպես գնահատումը կիրառել որպես ուսանողին մոտիվացնելու և արդյունավետ հետադարձ կապ ապահովելու գործիք, · որոնք են գործիքները, որոնք ձևավորում են չափելի մոտեցումներ կրթության ոլորտում։ Դասընթացը նախատեսված է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների, ինչպես նաև թեմայով հետաքրքրված մասնագետների համար։ Դասընթացի թեման՝ Ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ Տևողությունը՝ 120 րոպե Լեզուն՝ անգլերեն Դասընթացի օրը՝ դեկտեմբերի 2 Դասընթացավարներ՝ ԵԽ փորձագետ, Կրթության և վերապատրաստումների գնահատման խորհրդի (ETEC) և Համաշխարհային բանկի խորհրդատու, Evidence ինստիտուտի հետազոտության գծով տնօրեն, Վարշավայի համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Թոմաս Գաջերովիչ և Կրթության և վերապատրաստումների գնահատման խորհրդի (ETEC) միջազգային գնահատումների փորձագետ, Համաշխարհային բանկի, Եվրոպական խորհրդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդական, Evidence ինստիտուտի հիմնադիր, Վարշավայի համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մաչեյ Ջաբուկովսի, Մասնակցությունը՝ անվճար, սակայն նախնական գրանցմամբ, Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 29, Գրանցման մարնամասները՝ հղման ներքո։ |