MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Առաջնորդենք փոփոխությունները՝ վերածելով հաջողության վեկտորների․ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
10:26, 01.09.2023
1179 | 0

Հարգելի դասախոսներ, ուսանողներ, ծնողներ,


Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, լոկ օրացուցային օր չէ։ Այն առիթ է մտորելու ապագայի մասին, վերահաստատելու մնայուն արժեքները և ուղենշելու առկա մարտահրավերների լուծումները։ Ներկայումս դասական և նորարար կրթական մոդելների խաչմերուկում ենք և կարիք ունենք կողմնացույցի, որը մեզ կառաջնորդի ևս մեկ ուսումնական տարվա ընթացքում:


Արագ, խաբուսիկ և հեշտ լուծումներով լեցուն աշխարհում կարող է թվալ, որ երիտասարդները հետաքրքրված չեն կրթությամբ։ Մինչդեռ իրականում ավելի ու ավելի շատ մարդ է ցանկանում սովորել՝ համատեղելով կրթությունը դինամիկ աշխարհի պահանջներին:


Ուսանողներն այսօր կրթվելու, մասնագիտանալու այլընտրանքային ուղիներ են փնտրում։ Սովորել ցանկացողների մի մասը դասական տեսական կրթությունը փոխարինում է մասնագիտություն ձեռքբերելու արագ ճանապարհով։ Նրանք ցանկանում են խնայել ժամանակ, ռեսուրսներ․․․ նրանք ցանկանում են սովորել ավելի ճկուն կրթական մոդելում՝ համատեղելով աշխատանքը կրթության հետ։

Մեր պարտականությունը պարզ է՝ լսել, հասկանալ և լուծումներ առաջարկել։ Եկեք ընդառաջ գնանք երիտասարդներին, գնահատենք նրանց կարիքները, մասնակից լինենք նրանց՝ մասնագետ դառնալու երազանքի իրականացմանը, անհրաժետության դեպքում փոխելով կրթության կազմակերպման ձևերը․ տեսական դասախոսությունները՝ մասնագիտական հմտություններ ձևավորող գործողություններով, առավոտվա դասախոսությունները՝ երեկոյան հանձնարարվող պրակտիկ առաջադրանքներով։


Այս դարաշրջանի կոչն է ոչ թե դիմակայել փոփոխություններին, այլ առաջնորդել դրանք՝ վերածելով հաջողության վեկտորների։


Լինենք միասնական մտքով, գործով, տեսլականով՝ ավելի լավը դարձնելով աշխարհն ու ապագան։

Թող այս ուսումնական տարին լինի ոգեշնչման, համագործակցության և համատեղ ձեռքբերումների տարի:

Շնորհավոր սեպտեմբերի 1։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top