MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Վերահավատարմագրվում է Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը
15:15, 11.09.2023
894 | 0

Սեպտեմբերի 10-13-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում:

Փորձագիտական խմբի ղեկավարն է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Հերմինե Գրիգորյանը: Խմբի անդամներն են Ավանդական բժշկության համալսարանի Բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ, ԵՊՀ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայարփի Ջավրուշյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի որակի ապահովման պատասխանատու Գոհար Սարգսյանը, Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի Ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանող Մանվել Գևորգյանը:

Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը:

Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:

Այցի առաջին օրը փորձագետներն իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում, հանդիպումներ են ունեցել քոլեջի ղեկավարության և դասախոսական կազմի հետ: Այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան նաև ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի և ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ:

Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Քույրական գործ», «Դեղագործություն», «Բուժական կոսմետոլոգիա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:

Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը և նախորդ արտաքին գնահատման արդյունքում կազմված բարելավման ծրագրի իրականացումը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն:

Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:

Հավելենք, որ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը վերահավատարմագրվում է: ՄՈՒՀ-ը 2020-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top