MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Tomorrow:+31 °C
Ուսանողներին ներկայացվեցին ՈԱԱԿ-ում կարիերայի հնարավորությունները
10:41, 03.10.2017
2891 | 0

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որպես ուսանողների համար կարիերայի հնարավորություն ստեղծող կառույց և գործատու մասնակցում է Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած, հոկտեմբերի 2-6-ին տեղի ունեցող «Կարիերայի շաբաթվան» ։

ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Գայանե Անանյանն այսօր միջոցառման մասնակիցներին է ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի գործունեությունը, «Ուսանողության ձայն» նախագիծը, ուսանողների և կառույցի համագործակցության եղանակները, ուսանողների համար գործնական հմտությունների ձեռքբերման և կարիերայի հնարավորությունները կազմակերպությունում։ Գայանեն ուսանողներին տեղեկացրել է ուսանողների համար պարբերաբար կազմակերպվող դասընթացների մասին։ Դասընթացն հաջողությամբ ավարտած մասնակիցներն ընդգրկվում են ուսանող-փորձագետների բազայում՝ հնարավորություն ստանալով մասնակցել որակի ապահովման գործընթացներում որպես ուսանող-փորձագետ։ Իսկ լավագույն ուսանող-փորձագետները նաև ՈԱԱԿ-ում կարիերան շարունակելու հնարավորություն են ստանում։

ՈԱԱԿ ուսանող-փորձագետ Դավիթ Պետրոսյանն էլ ներկայացրել է ուսանող-փորձագետ լինելու առավելությունները, աշխատանքի առանձնահատկությունները և հետագա մասնագիտական զարգացման համար ստեղծված հնարավորությունները։

ՈԱԱԿ-ից բացի միջոցառման ընթացքում իրենց մոտ ուսանողների համար կարիերայի հնարավորությունները կներկայացնեն կազմակերպություններ տարբեր ոլորտներից։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top