MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Հեռուստատեսությամբ ինձ ոչ մի անգամ ցույց չեն տվել
20:15, 05.06.2020
8859 | 0
Տարիներ առաջ հասարակական տրանսպորտից օգտվողը, եթե տոմսը չէր դակում, հսկիչները տուգանում, նկարում և հեռուստատեսությամբ ցույց էին տալիս:
Հորաքրոջս հարսը հումորով աղջիկ էր: Թբիլիսիից նոր էր Երևան հարս եկել, առաջին անգամ միայնակ օգտվում է հասարակական տրանսպորտից և չի իմանում, որ իջնելիս տոմսը պետք է դակել: Իջնելու պահին, հսկիչները տոմսն են պահանջում, որը դակած չի լինում:
-Ընկերուհի, -ասում է հսկիչը.-գիտե՞ս, որ հիմա քեզ ոչ միայն մեկ ռուբլի տուգանելու ենք, այլև հեռուստատեսությամբ ցույց տալու համար նկարելու ենք:
-Վա՝յ, ինչ լավ կանեք, որ նկարեք: Գիտե՞ք, հեռուստատեսությամբ ինձ ոչ մի անգամ ցույց չեն տվել:
Հսկիչները ծիծաղում և առանց տուգանելու բաց են թողնում:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Մարտին Ներսիսյան
18:43, 21.07.2019
9653 | 0
16:37, 01.07.2019
9177 | 0
to top