MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Մարդու կամքին հակառակ ցանկացած գործողություն բռնություն է
17:43, 26.08.2020
10758 | 0
Մարդու կամքին հակառակ ցանկացած գործողություն, իմ կարծիքով, բռնություն է:
Բռնություն չէ՞, երբ անձի կամքին հակառակ, ստիպում են քվեարկել իրենց ցանկալի թեկնածուին օգտին, հակառակ դեպքում՝կազատվեն աշխատանքից: Բռնություն չէ՞, երբ անձի կամքին հակառակ, ստիպում են ներկա գտնվել այս կամ այն բարձրաստիճան անձի հետ հանդիպմանը կամ անձի համար անցանկալի միջոցառմանը:
Որոշ գործատուներ, խախտելով օրենքը, մարդու կամքին հակառակ, ստիպում են աշխատել սահմանված աշխատաժամանակից ավելի, շաբաթ կամ կիրակի օրերին, հակառակ դեպքում՝հրաժեշտ կտան իրենց աշխատանքին:
Հոգեբանական բռնության, առավելապես. ենթարկվում են երեխաները, երբ ծնողներն են որոշում նրանց փոխարեն: Ստիպում են անել այն, ինչ երեխաները չեն սիրում, չեն ուզում: Օրինակ՝ հաճախել մարզական, երաժշտական, պարի, շախմատի խմբակների պարապմունքներին, երբ իրենց երեխան չի ցանկանում:
Օրինակները շատ են: Բռնությունը միայն ծեծն ու ջարդը կամ բռնաբարությունը չեն:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Մարտին Ներսիսյան
18:43, 21.07.2019
9653 | 0
16:37, 01.07.2019
9177 | 0
to top