Մի պա՜հ աչքս կպավ… Ադրբեջանի նախագա՜հն էի, մո՜ւշ-մուշ քնել էի Մեհրիբանի ծոցում ու թարսի պես կանացի ձայներից արթնացա: Մոտեցա պատուհանի տեսնեմ մի 5-6 հազար կին բղավում են, ձեռքերն են թափահարում ինչ-որ բա՜ն են ասում: Մեկի ձեռքում գլո՜ւխ է, մեկի ձեռքում ո՜տք, մեկը ինչ-որ արյունոտ ձե՜ռք է սեղմել կրծքին, մեկի ափի մեջ հանած աչքեր են… Ես էլ էդ անտեր լեզուն չե՛մ հասկանում, Մեհրիբանն էլ իմ ինադու մի խռխռացնել ա որ խռխռացնում է… Անմիջապես կանչեցի Սերժ անունով իմ թարգմանչին, ասում եմ. - Ա խոխա՜, մի թարգմանի բան հասկանամ: - Բողոքո՜ւմ են, ասո՜ւմ են մենք մեր տղաների՜ն, ամուսինների՜ն, եղբայրների՜ն ուղարկեցինք Ղարաբաղ, որ մի մարդավայե՜լ-հայավայել շանսատակ անեք, դուք խի՞ բերեցիք էդ ահաբեկիչներին, որ մեզ էս օրը գցեցին: Ասացի թարգմանի. - Ա՜յ ժողովուրդ, ա՜խր մի քիչ ըըմբռնումով մոտեցեք հարցին, դա էլ իրանց գործն է, ասել ենք գնացեք ով պատահի մորթեք, նրանց էլ դուք եք պատահել, մորթել են, ամեն մորթվածի համար 200 դոլար կստանաք: Մեհրիբանը, որ դոլարի անուն լսեց տեղից վեր թռավ ու վազեց պատուհանի մոտ բղավեց. - Ոչ մի դոլար, մենք ի՞նչի տեր ենք: Շուռ եկավ դեպի ինձ ու որ թարգմանիչ Սերժին տեսավ ավելի բարձր բղավեց. - Իշալլա՜հ, էս իմ օղորմածիկ հերն ա: Հասավ ու կերավ թարգմանչիս: Արթնացա քրտնքի մեջ կորած, հեռուստացույցով Արծրունն էր խոսում. - …միևնույն է հաղթելո՜ւ ենք: Տեսնես ի՞նչ է նշանակում: |