MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ
15:54, 27.12.2020
3780 | 0























ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ

Դարեր շարունակ մեր երկիրը ասպատակություններից, նեռի որոգայթներից պահել ու պահպանել է հայ եկեղեցին:
Ես ել շատերի նման մեղանչել եմ, չհասկանալով թե ինչքան զորավոր է ու ազգանվեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականը: Մեզ պատուհասած դժբախտության օրերին այն երևաց իր ողջ ճշմարտությամբ:
Շիրակի թեմի առաջնորդի ՝ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հոգևորականի ըմբոստ ոգին առավել հզոր է դարձնում մեր հավատքը առ Աստված և հոգածությունն առ հավատավոր ժողովուրդ:
Շիրակ աշխարհը երբեք չհաջողեց ազգային մտածողություն ունեցող ղեկավարների հարցում: Բայց Աստված մեզ տվեց հոգևոր հովիվ, ում ոգու ըմբոստությունը և կամային աղոթքը հաստատ կհասնի առ Աստված ու ժամ առաջ նեռը կթողնի հայոց աշխարհը:
Հիսուսը դեռ խաչի վրա, ներկաները պատառ պատառ արեցին նրա հագուստը, որպես մասունք տանելով իրենց հետ: Հոշոտեցին խաչափայտը, որպես զորավոր վկայություն, բայց հավտքի եկան ընտրյալները: Ճիշտ այդպես էլ աշխարհը հոշոտում է Հայաստանը, բզկտում ու կտոր կտոր անում, կարծելով թե դրանով կդառնա Բիբլիական ազգ: Ոչ անգլոսաքսերը, ոչ ջհուդները, ոչ առավելևս բաշի***ուկ քոչվոր թյուրքերը չեն կարող գերեվարել Արցախն ու տանել, չեն կարող Սևանա լիճը դատարկել իրենց նավթի տակառների մեջ, չեն կարողանա քանի դեռ Հայոց եկեղեցին Հայոց աշխարհազորի, հայոց հավատավոր ժողովրդի կողքին է:
Մեր ազգի համար այս սև ու սուգ օրերին մենք կարոտ ենք հոգևոր նեցուկի:
Գերաշնորհ Տեր՝ Շիրակ աշխարհը Ձեր հոգևոր պահպանության տակ է՝ Ձեր հովանավոր կեցվածքի ու սիրող աջի հովանու տակ ՝ ամեն վայրկյան խաչը սուր դարձնելու կարողությանը հավատարիմ:


Հասմիկ Մելքոնյան
Գյումրի

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հասմիկ Մելքոնյան
11:53, 16.04.2024
236 | 0
14:26, 16.01.2024
327 | 0
13:45, 13.11.2022
1012 | 0
16:49, 30.12.2021
1536 | 0
13:55, 18.10.2021
2949 | 0
to top