Երեկո՜ էր՝ մի կե՜ս արև, կե՜ս լուսին, ասե՜ս մութը կացի՛նն առել մասնատո՜ւմ էր պարզ լույսին: Օ՜րն էր մեռնում- իր մատներո՜վ կառչած լույսի փեշերից, թափվո՜ւմ էին անձրև կոչված արցունքները երկնքից: Օրը ասես մի անցո՜րդ էր թափառական մտքերով, ու կաղալով հեռանո՜ւմ էր իր ետևից սպասումները քարշ տալով: … Այս օրն էլ էր ավելանո՜ւմ անցյալի բյուր օրերին, ի՞նչ իմանաս ինչքա՜ն հույս ու ինչքա՜ն հավատ կմնան լո՛կ աղոթքներում- կքարանա՜ն շուրթերին… 07.08.23 Երևան |