МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +22 °C Завтра+21 °C
Երկու կաթիլ արցունք աչքերից իջան
13:25, 04.05.2019
2456 | 0
Երկու կաթիլ արցունք աչքերից իջան,
Ցած գլորվեցին իրար միացան
Միմյանց գրկեցին՝ մի մարմին դարձան,
Եվ գրկախառնված այդպե՝ս չորացան:
Նրանք մեծ սիրո ճանապարհ անցան...
Սիրո արցունքներ իմ յարին հասեք,
Մեկ-մեկ էլ նրա աչքերից հոսեք,
Նրա այտերին թաց հետքեր թողեք,
Նրա շուրթերին աղի համ թողեք,
Նրա հագուստին աղի հետք թողեք,
Թող նա էլ սիրո իմաստն իմանա,
Քաղցրի հետ մեկտեղ՝ աղին դիմանա՛:
Նրա աչքերից արցունքներ տեղան,
Դրանք թող աղի բլիթներ թվան:
Որ նա էլ սիրի, սիրել իմանա,
Սիրո ցավերին ինձ պես դիմանա:


  • Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2499 | 0
наверх