MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Yarın:+15 °C
Դժվարին խաղում կարևոր, բայց ծանր հաղթանակ
10:34, 07.09.2018
5121 | 0

Ազգերի լիգայի առաջնության մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը երեկ հյուրընկալել էր Լիխտենշտեյնի ընտրանուն: Ամբողջ հանդիպման ընթացքում տանտերերին հաջողվել է լարված պահել մրցակցին, սակայն խոշոր հաշվով առավելության հասնել այդպես էլ չի հաջողվել՝ չնայած բազմաթիվ էին նպաստավոր պահերը: Այստեղ պիտի պատշաճը մատուցել հյուրերի դարպասապահին, ով գրեթե միշտ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր իր փայլուն սեյվերով:

Բազմաթիվ գոլային պահեր կորցնելուց հետո Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվել է առաջին խաղակեսում գրավել Բենյամին Բուչելի պաշտպանած դարպասը (հեռահար հարվածով աչքի է ընկել Մարկոս Պիզելին), սակայն իրեն զգացնել է տվել մեր ֆուտբոլի անբուժելի հիվանդությունը: Ընդամենը 4 րոպե անց հյուրերին հաջողվել է օգտագործել իրենց եզակի գրոհներից մեկը: Աչքի է ընկել Վոլֆինգերը:

Երկրորդ խաղակեսում մերոնք էապես ավելացրել են ճնշումը: 69-րդ րոպեին Մխիթարյանի նկատմամբ կոպիտ խաղից հետո 11 մետրանոց է նշանակվել Լիխտենշտեյնի դարպասին: Այն իրացնելու հնարավորությունը տրվել է տուգանայինը վաստակածին, սակայն այստեղ էլ է իր բարձրության վրա գտնվել Բուչելը, ով ընկնելու պահին ձեռքի անհավանական շարժումով փակել է գնդակի դարպաս տանող ճանապարհը:

Ի վերջո մերոնց համառությունն իր պտուղը տվել է: Գոլը գրանցվել է խաղային այդ դրվագում արտակարգ գեղեցիկ տեխնիկա ցուցադրած Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո: Արդեն 10 հոգով մնացած հյուրերի դարպասը գրավել է Տիգրան Բարսեղյանը: Դա նրա առաջին պաշտոնական գոլն էր Հայաստանի հավաքականում և կրկնակի ուրախալի է, որ այն եղել է հանդիպման հաղթական գոլը:

Այս հաղթանակով Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականը վաստակեց առաջին երեք միավորը, ինչն ուրախալի է, սակայն չի կարող չտագնապեցնել այն, որ այդ դժվարին հաղթանակը ձեռք է բերվել եվրոպական չափանիշներով բավականին թույլ ընտրանու հետ խաղում, թեպետ, օբյեկտիվ լինենք, մենք էլ այդ նույն եվրոպական ֆուտբոլի երևելի հավաքականներից չենք: Ինչևէ: Հաշված օրեր հետո, իսկ ավելի ստույգ՝ սեպտեմբերի 9-ին, մերոնք հյուրընկալելու են որակապես ավելի բարձր պատրաստավածություն ունեցող Մակեդոնիայի ընտրանուն: Տեսնենք թե մերոնք իրենց ինչպես կդրսևորեն այդ խաղում:

Սոնա ԳԻՇՅԱՆ

Yazar: Son Yan
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Son Yan
18:37, 13.05.2021
1738 | 0
13:04, 11.05.2021
1823 | 0
13:16, 17.07.2020
3215 | 0
yukarı