MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Yarın:+15 °C
Չհագեցած վրեժ
13:17, 23.04.2020
3819 | 0
Ես համբուրո՜ւմ եմ
Քո վրիժառու ձե՛ռքն, իմ ժողովո՛րդ․-
Քո՛նը՝ Թեհլերյա՛ն,
Քո՛նը՝ Շիրակյան,
Քո՛նը՝ Երկանյան-
Վրեժնե՛ր- մարդու կերպարանք առած․․․

Եվ խոնարհվո՜ւմ եմ,
Ձեր, -
Անհնարի՜ն հնարից ծնված
Քաջության առաջ․․․

Եվ համբուրո՜ւմ եմ
Դահիճների տա՜ք արյունով օծված
Ձեր ձեռքե՛րը ալ,
Բայց և մորմոքո՜ւմ,
Ողբո՜ւմ ու լալի՜ս
Հայ բանաստեղծի արցունքով զուլա՛լ․․․

Ձեր կերած հա՛ցն ու մոր կա՛թը հալալ․․․
Բայց․․․ Ի՜նչ դեղ անեն անբուժ իմ վերքին,
Ինչո՞վ սփոփեն վիշտն իմ դառնագին
Մի․․․ թեկուզ սատկա՜ծ Թալեա՛թ կամ Ջեմա՛լ․․․
Ի՜նչ վրեժ է դա,
Կամ՝ ի՜նչ հատուցում,
Տիեզերական այն ոճիրի դեմ
Եվ այն զոհերի՝ անթի՜վ, անքանա՜կ,
Որոնց մի չնչի՜ն եղունգը չարժեն
Հազա՛ր Թալեաթ ու Էնվերի դիա՛կ․․․

Հազար դահի՛ճ էլ,
Թե յոթնապատիկ պատի՛ժ ստանա-
Գեթ մի հայ մանուկ,
Մորթվա՜ծ մի մանուկ
Աչքը կբանա՞․․․

Թե փռվի՜ անգամ
Հարյուր հազար լեշ՝
Գորշ գայլի ու շան,
Կծնվի՞ կրկին
Եվ աշխարհ կգա՞
Մի նոր․․․Վարուժան․․․

1982 դեկտեմբերի 22
Ելք Եգիպտոսից
Գևորգ Էմին
Yazar: Son Yan
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Son Yan
18:37, 13.05.2021
1738 | 0
13:04, 11.05.2021
1823 | 0
13:16, 17.07.2020
3215 | 0
yukarı