ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վերջին դասին նվիրված միջոցառում Կենտրոն վարչական շրջանում
12:38, 25.05.2018
2420 | 0
Երևանի Կենտտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, դպրոցական Վերջին դասի առթիվ, այսօր ներկա է գտնվել Երևանի Հ.2 ավագ դպրոցի կազմակերպված «Վերջին դաս» միջոցառմանը և շնորհավորել դպրոցի շրջանավարտներին, մանկավարժներին և ծնողներին:
Իր խոսքում նա մասնավորապես նշել է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնառության կարևորագույն փուլի ամփոփման՝ դպրոցական Վերջին դասի առթիվ։
Ձեր մուտքը մեծ կյանք թո՛ղ բարի լինի։
Լիահույս եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները ամուր հիմք կդառնան հետագայում ձեր կյանքի երազելի ուղին հարթելու և մեծ հաջողություններ արձանագրելու ճանապարհին։
Վստահ եմ՝ լավագույնս կդրսևորեք ձեր ունակություններն ու կարողությունները և դպրոցում ստացած գիտելիքներով ձեր ուրույն նպաստը կբերեք մեր մայրաքաղաքի ու սիրելի Կենտրոնի զարգացմանը՝ դառնալով նորանկախ պետականության հզորացման հուսալի մասնակիցը» ։
Միջոցառման շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց դպրոցական տարիների ուսումնառության շրջանը և երազանքները ՝ ներկաների հետ կիսվելով թանկ, զվարճալի և հաճելի հիշողություններով, խենթության և հասունության փայլուն դրվագներով։
Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր