ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Ավտովթար Գյումրիում. 5 տուժածներից 2-ի վիճակը ծանր է
21:43, 06.05.2017 | mamul.am
11840 | 0

Մայիսի 6-ին, ժամը 18:09-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շեդրինի փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում գտնվող խանութի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 35 AX 314 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Գ. Մ.) և «BMW» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդի ինքնությունն անհայտ է) ավտոմեքենաները: «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1998 թ. ծնված Ս. Գ.-ը, 2000 թ. ծնված Է. Ս.-ը և 2000 թ. ծնված Տ. Ս.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին, ուղևոր՝ 1994 թ. ծնված Ա. Ս.-ին: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջկան վիճակը գնահատել են ծանր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր